ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԱՆՁՆԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Հեղինակներ

  • Վ. Ռ. Պապոյան ԵՊՀ
  • Մ. Ա. Կարապետյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).348

Բանալի բառեր-:

մասնագիտության նախընտրություն, անձնային բնութագրումներ, սոցիալ-հոգեբանական գործոններ, վերահսկողության լոկուս, ինքնուրույնություն, նախաձեռնողականություն

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են անձնային և սոցիալ-հոգեբանական այն գործոնները, որոնք ազդեցություն են ունենում մասնագիտության ընտրության գործընթացի վրա։ Հոգեբանական չափման տեսանկյունից դիտարկվել են վերահսկողության լոկուսի, ինքնուրույնության և նախաձեռնողականության դերը մասնագիտության ընտրության հարցում։ Որպես սոցիալ-հոգեբանական գործոններ ընտրվել են մասնագիտության պահանջարկը, առարկայական նախասիրությունները, գիտելիքը, բուհական հաստատության վարկանիշը, հեղինակավոր մեծահասակների և հեղինակավոր անձանց խորհուրդները և այլ։ Հետազոտությունն իրականացվել է ավարտական կուրսերում սովորող տարբեր մասնագիտությամբ քառասուն ուսանողների հետ: Հետազոտությունն իրականացվել է հարցարանային մեթոդով, մասնավորապես կիրառվել են լոկուս հսկման, ինքնուրույնության և նախաձեռնողականության չափման հարցարանները, և մեր կողմից մշակված հարցաթերթ, որն ուղղված էր մասնագիտության ընտրության հիմքում ընկած հնարավոր պատճառների՝ սոցիալ- հոգեբանական գործոնների, դուրսբերմանը։ Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հոգեբանական բնութագրիչները կանխորոշող նշանակություն ունեն այն հարցում, թե ինչպիսի գործոնների հիման վրա են ապագա ուսանողներն ընտրում իրենց մասնագիտությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-09-27

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Պապոյան Վ. Ռ., & Կարապետյան Մ. Ա. (2019). ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԱՆՁՆԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ. Արդի հոգեբանություն, 2(3 (5), 348-353. https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).348