ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԼԱՆՋԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հեղինակներ

  • Ռ․Գ․ Խաչատրյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Մ․Ա․ Գրիգորյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2016.50.3.003

Բանալի բառեր-:

GIS, interpolation, modeling, groundwater, gradient zones

Ամփոփում

Հանրապետության որոշ սողանքավտանգ տարածքների համար ԱՏՀ ծրագրով կառուցվել է գրունտային ջրերի, տարածության մեջ տեղադրման քարտեզ: Օգտագործվել են ֆոնդային նյութեր 10000-ից ավել հորատանցքերի փաստագրական, երկրաձևաբանական, ջրաերկրաբանական տվյալները, գետային ցանցը և ջրբաժանները: Ստացվել է գրունտային ջրերի տեղադրման խորության և սողանքային երևույթների տարածման միջև որոշակի կապ, կազմված քարտեզը հնարավորություն է տալիս, սողանքի առաջացման տեսանկյունից, առանձնացնել կայուն և ռիսկային տեղամասեր: Ցույց է տրված, որ գրունտային ջրերի մակարդակի փոքր խորություններով տեղամասերում սողանքային երևույթների զարգացման հավանականությունը բարձր է, իսկ գրունտային ջրերի մեծ խորություններով տեղամասերում՝ հակառակը: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գրունտային ջրերի մակարդակի պարբերական տատանումների ազդեցությունը սողանքային երևույթների ակտիվության վրա: Այն պայմանավորված է սողանքային զանգվածի լարվածային վիճակի փոփոխություններով: Ելնելով նշվածից առաջարկվել է գրունտային ջրերի մակարդակի պարբերաբար փոփոխության ենթարկվող տարածքները դիտել, որպես ռիսկային և անկայուն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2016-12-19

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԼԱՆՋԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ. (2016). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 50(3 (241), 3-7. https://doi.org/10.46991/PYSU:C/2016.50.3.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>