Հեղինակային ինքնադիմանկարը Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներում

Հեղինակներ

  • Արծրուն Ավագյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.003

Բանալի բառեր:

Մնձուրի, բանաստեղծ, ինքնակենսագրական, գյուղ, արվեստաբան, հուշ, կենդանագրել, պատմվածք, գուլպա, փողկապ, փուռ, գրել, ժողովուրդ, գաղափար

Ամփոփում

Հոդվածում առաջին անգամ անդրադարձ է կատարվում Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներին, որոնք մեր գրականագիտության կողմից երբևէ չեն ներկայացվել ընթերցողներին։

            Մնձուրին միշտ կրկնել է, որ իր կենսագրությունը իր գործերն են։ Եվ իրոք, նրա բոլոր պատմվածքներում ներկա, մասնակից կամ գործող անձ է ինքը՝ Մնձուրին։ Այդ իրողությունը հատկապես տեսանելի է քննարկվող երկու գործերում, որոնցից մեկը վերնագրված է <<Բանաստեղծը>>, իսկ մյուսը՝ <<Բանաստեղծը և դրամը>>։ Առաջինում գրողը ներկայացնում է <<դարեր առաջ ապրած>> բանաստեղծին, որն իրականում հենց ինքն է, և որի վկայությունն են այն բոլոր վերագրումներն ու պատկերները, որ նա ուղղում է առ այդ <<բանաստեղծը>>, բայց որոնք քաղված են հենց Մնձուրու պատմվածքներից։ Երկրորդ պատմվածքում գրողը ներկայացնում է մի <<դեպք>>՝ բանաստեղծ մարդու՝ փողոցում հինգ ոսկեդրամ գտնելուն, որը նա այդպես էլ չի կարողանում ծախսել, քանի որ հոգսերն ու կարիքներն անբավ են, և այդ դրամով ոչ մի խնդիր չէր լուծվելու։

            Մնձուրին երկու պատմվածքներում էլ բարձրացնում է մարդկային ազնվության և գեղեցիկի գաղափարներ՝ դրանցով ցույց տալով արվեստագետ և բարոյապես բարձր մարդու իսկական էությունը։

Հեղինակի կենսագրությունը

  • Արծրուն Ավագյան, Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Հղումներ

Հ․ Մնձուրի, Մենք, Անթիլիաս, 2018, էջ 268 (այսուհետ այս գրքից մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում)։

Յակոբ Մնձուրի, Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 120-121։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-07-06

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Ավագյան . Ա. (2022). Հեղինակային ինքնադիմանկարը Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 13(2 (38), 3-10. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.003