Տարածական բաժանումներ արտահայտող եզրույթները գրաբարում

Հեղինակներ

  • Աննա Աբաջյան Երևանի պետական համալսարան image/svg+xml
  • Անահիտ Յուզբաշյան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.073

Բանալի բառեր:

երկիր, աշխարհ, գավառ, նահանգ, սահման, ցամաք, կղզի, ծով, ավան, բացատ

Ամփոփում

Գրաբարի եզրույթային համակարգը բազմաշերտ է. յուրաքանչյուր ենթաշերտ ունի իր ուրույն առանձնահատկությունները ինչպես բառագիտական, այնպես էլ ձևաբանական և շարահյուսական մակարդակներում: Արդի արևելահայերենի եզրույթային համակարգի սկզբնաղբյուրը հին հայերենն է: Ըստ այդմ՝ կարևորվում է գրաբարի բառեզրույթների և եզրույթների թե՛ համաժամանակյա, թե՛ տարժամանակյա քննությունը: Գրաբարով մատենա- գրությունը հարուստ փաստական նյութ է ընձեռում նրանց իմաստաստուգա- բանական ուսումնասիրության համար: Եզրույթային համակարգի յուրաքանչյուր շերտ՝ իր ենթաշերտերով, կարևորվում է ներքին համակարգվածությամբ։ Նրանց գործառական հաճախականությունը տարբեր է՝ պայմանավորված երկի նպատակաուղղվածությամբ և բովանդակությամբ: Սույն ուսումնասիրությունը նվիրված է տարածքային բաժանումներ արտահայտող բառ-եզրույթների և եզրույթների համաժամանակյա քննությանը: Բնագրային փաստագրումը կատարվել է ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» և Փ. Բուզանդի «Բուզանդարան պատմութիւնք» երկերի: Տարածական բաժանումներից քաղաքական նշանակության են այն եզրույթները, որոնք ցույց են տալիս քաղաքական բովանդակություն, օրինակ՝ Յունաց աշխարհ, Հայոց երկիր, սահմանք երկրի Հայոց և այլն: Տարածական ընդհանրական բովանդակության բառ-եզրույթները, ըստ հեղինակների, համարվել են հասարակական բաժանումներ արտահայտող միավորներ, օրինակ՝ աղբյուր, ծով, կղզի, գետ և այլն:

Հեղինակների կենսագրությունները

  • Աննա Աբաջյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

  • Անահիտ Յուզբաշյան

    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հղումներ

Ա. Աբաջյան, Ա. Յուզբաշյան, Կրոնական բովանդակություն ունեցող բառերը Փ. Բուզանդի «Բուզանդարան պատմութիւնք» երկում, «Էջմիածին» հանդես, Է, 2022, էջ 50-65: Հասարակական-քաղաքական հարաբերություններ արտահայտող եզրույթները Փ. Բուզանդի «Բուզանդարան պատմութիւնք» երկում, «Բանբեր Երևանի համալսարանի», Եր., 2023, 1 (40), էջ 88-100: Ռազմաքաղաքական և իրավական հարաբերություններ արտահայտող եզրույթները գրաբարում, Մեսրոպ Մաշտոց համալսարանի լրատու, Եր., 2023, 1 (29), էջեր 259-271:

Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Եր., 1989; Փ. Բուզանդ, Բուզանդարան պատմութիւնք, Եր., 1987: Բնագրային օրինակների էջերը կտրվեն շարադրանքում:

Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ 320:

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 222:

Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 6:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-15

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Աբաջյան Ա., & Յուզբաշյան Ա. (2023). Տարածական բաժանումներ արտահայտող եզրույթները գրաբարում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 14(3 (42), 73-83. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.073

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները