ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i1.186Բանալի բառեր-:
բարձրագույն կրթություն, ներքին վերահսկողություն, համալսարանական քոլեջ, ակադեմիական ազատություն, Բոլոնիայի գործընթաց, վարկային համակարգԱմփոփում
Այս հոդվածը ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համակարգերը` հաշվի առնելով դրանցում ավանդական և ժամանակակից առանձնահատկությունները, որոնց հիման վրա դուրս են բերվել կառավարման, ֆինանսավորման, կառուցվածքային ոլորտներում, բուհ ընդունվելու, ինչպես նաև՝ գնահատման մեթոդների նմանություններն ու տարբերությունները:
Հոդվածում ներկայացված են նաև Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռանկարային զարգացումները՝ կապված կրեդիտային համակարգի ընդունման հետ։
Սույն հետազոտության նպատակն է համեմատական վերլուծության ենթարկել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերը՝ ներկայացնելով դրանց նմանություններն ու տարբերությունները, առավելություններն ու թերությունները:
Համեմատական վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման ոլորտի ձեռքբերումները մեզ հնարավորություն կտան շվեդական բարձրագույն կրթության համակարգի առաջավոր փորձի տեսանկյունից դուրս բերել մեր բարձրագույն կրթության համակարգում կիրառելու հավանականություն ունեցող փորձը և քննել դրա ներդրման հնարավորությունները։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Образование в 21-ом Веке

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.