ԻՏԱԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.228

Keywords:

Իտալիայի բարձրագույն կրթության համակարգ, կրթության որակ, որակի ապահովման գործընթաց, կրթության որակի գնահատում, հավատարմագրում

Abstract

Իտալիան ակտիվորեն մասնակցում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ձևավորման գործընթացին, բարեհաջող իրականացնում է միջազգայնացման ռազմավարություն, միաժամանակ պահպանում է ազգային կրթության առանձնահատկությունները: Իտալիայի բարձրագույն կրթության որակի ապահովման ժամանակակից համակարգը ներառում է կրթության որակով հետաքրքրված պետական և հասարակական կառույցները, հենց համալսարանների որակի կառավարումը և համաեվրոպական գործակալությունների հետ փոխազդեցության մեխանիզմները։ Իտալիայի յուրաքանչյուր բուհում ստեղծվել է որակի գնահատման դեպարտամենտ, որն ինքնուրույն վերահսկում է կրթական ծրագրերի որակի գնահատման գործընթացները, և բարձրագույն կրթության կրթական ծրագրերի որակը համարվում է ազգային առաջնահերթություն: Կրթության որակի վերահսկման համալսարանական ստորաբաժանումների գործունեության համար Կրթության, համալսարանների և գիտության նախարարության կողմից ստեղծվել է բարձրագույն կրթության համակարգի գնահատման Ազգային ինստիտուտը (INVALSI, Instituto Nazionale per la Valutazione del Sistema dell'Istruzione): 1999 թվականին ստեղծվել է հատուկ՝ բարձրագույն կրթության համակարգի գնահատման Ազգային կոմիտե միջնորդ կազմակերպությունը (CNVSU), որի խնդիրը համաեվրոպական չափանիշներին իտալական բարձրագույն կրթության մակարդակի համապատասխանության ստուգումն է:

 Կրթության որակի գնահատման գործընթացին մասնակցում են նաև այլ պետական մարմիններ, ինչպիսիք են Համալսարանների ազգային խորհուրդը (Consiglio Universitario Nazionale – CUN), Իտալական համալսարանների ռեկտորների համաժողովը CRUI (Conferenza dei Rettori delle Università Italiane), Իտալական համալսարանների որակի գնահատման ազգային կոմիտեն – CONVUI (Cоordinamento Nazionale dei Nuclei di Valutazione delle Università Italiane), Ազգային ուսանողական խորհուրդ - (Consiglio Nazionale degli Studenti Universitari – CNSU): Պետությունը սահմանում է կրթական ծրագրերի համար մշակված հավատարմագրման նվազագույն չափորոշիչները, որոնք պարունակում են կրթական ծրագրերի որակի ճանաչման սահմանային հասկացություններ։

Author Biography

Սաֆարյան Քրիստինե, Երևանի պետական համալսարան

դասախոս

References

Роджеро Д., Из руин в кризис: об основных трендах в жизни глобального университета // Неприкосновенный запас. №3 (77) - 2011.

Ягудина Л. Р., Оценка качества высшего образования в Италии, Вестник ТГПУ (TSPU Bulletin). 2013. 9 (137).

Buonaura C. C., Nauta P. D. An approach to accreditation: The path of the italian higher education // Accreditation Models in Higher Education: Experiences and Perspectives. ENQA Workshop Reports 3. Helsinki, 2004. Р. 51–55. URL: http://www.enqa.eu/fifi les/ENQAmodels.pdf

ENQA agency review: Italian national agency for the evaluation of universities and research institutes (ANVUR), Tue Vinther-Jorgensen, Laura Beccari, Maria Del Mar Campins Eritja, Ingas Gaiziunas, 20 june 2019.

Minelli Е., Rebora G., Turri M. The fifteen year evaluation experience in Italian universities with its crisis factors and a desire for Europe // Implementing and Using Quality Assurance: Strategy and Practice: a Selection of Papers from the 2 European Quality Assurance Forum. 15–17 November 2007. Belgium: European University Association, 2008.

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Սաֆարյան Ք. (2023). ԻՏԱԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 228–234. https://doi.org/10.46991/ai.2023.1.228

Issue

Section

Կրթությունը արտասահմանյան երկրներում