ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.259

Keywords:

ռիսկերի հավանականություն, ռիսկերի կառավարում,, այլընտրանք, անորոշություն

Abstract

Ցանկացած կազմակերպության համար, նույնիսկ տնտեսական բարենպաստ պայմաններում, միշտ մնում է ճգնաժամային երեւույթների հավանականությունը։ Նման երեւույթները նպաստում են ռիսկերի առաջացմանը։ Ռիսկը բնորոշ է մարդկային գործունեության ցանկացած բնագավառին, այն կապված է որոշումների արդյունքի վրա ազդող բազմաթիվ պայմանների և գործոնների հետ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ պլանավորված արդյունքներին չհասնելու ռիսկը սկսեց դրսևորվել հատկապես ժամանակակից տնտեսական համակարգում։

Ռիսկերի կառավարման ընթացիկ խնդիրներն ու միտումները շարունակում են գրավել հետազոտողների և ձեռնարկատերերի ուշադրությունը: Ռիսկի առկայությունը, ըստ էության, տնտեսական ազատության առանցքային կողմն է: Քանի որ շուկայական պայմաններում պետական կարգավորումը հիմնականում արտահայտվում է ձեռնարկատիրական գործունեության իրականացմամբ և հարկերի հավաքագրման չափորոշիչներ սահմանելով, մնացած ամեն ինչը որոշում են արտադրողն ու սպառողը` իրենց ցանկությամբ։ Շուկայական տնտեսության պայմաններում ոմանց շահույթը կարող է վնասի վերածվել մյուսների համար, և «շուկայի սուբյեկտների հավասար տնտեսական ազատությունն անխուսափելիորեն տնտեսական ռիսկ է առաջացնում»։

Սույն հոդվածը ներկայացնում է այն փաստը, որ ռիսկերի գնահատման մասշտաբով բազմաթիվ առաջադրանքների դիտարկումը թույլ է տալիս առավելագույն պատկերացում կազմել և ավելի ճշգրիտ հասկանալ համալսարանների վրա ազդող արտաքին և ներքին գործոնների կարևորությունը, դրանց փոխազդեցությունը, ինչպես նաև հոդվածում ներկայացված են ռիսկերի արդյունավետ կառավարման փուլերը:

Հետազոտության նորույթը բուհերում ռիսկերի կառավարման ժամանակակից հասկացություններն ու փուլերն են, որոնք կարող են գործնական արժեք ներկայացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհերի ռիսկերի կառավարման փուլերը զարգացած չեն բարձրագույն կրթության համատեքստում:

Այսպիսով՝ ռիսկերը բնորոշ են մարդկային գործունեության ցանկացած տեսակին, դրանց առկայությունը կախված չէ անհատների գիտակցված ջանքերից: Բացի այդ, դրանք շարունակական են, և դրանցից տուժում են բոլոր տնտեսվարող սուբյեկտները՝ անկախ իրենց կարգավիճակից։ Այլ կերպ ասած, ընտրողականությունը բացարձակապես կապված չէ ռիսկի հետ: Ռիսկերի ունիվերսալությունը վերացական և կոնկրետ հնարավորություն է։

References

Балабанов, И. Т., 1996, Риск-менеджмент, Финансы и статистика, М., 192 с.

Балдин, К. В., Воробьев, С. Н., 2005, Управление рисками. Юнити-Дана, М., 511 с

Гамза, В. А., 2002, Екатеринославский Ю.Ю. Рисковый аспект коммерческих организаций, Экономика, 79 с.

Гончаренко, Л. П, Филин, С. А., 2006, Риск-менеджмент: учебное пособие, КНОРУС, М., 216 с.

Грабовый, П. Г., Петрова С. Н., Полтавцев С. И., Аланс, М., 1994, Риск в современном бизнесе, 200 с.

Клейнер, Г. Б., Тамбовцев В. Л., Качалов P. M., 1997, Предприятие в нестабильной экономической среде: риски, стратегии, безопасность, Экономика, М., 319 с.

Лапуста, М. Г., Шаршукова Л. Г., 1998, Риски в предпринимательской деятельности, ИНФРА-М, М., 341 с.

Рэдхэд, К., Хьюис, С., 1996, Управление финансовыми рисками, ИНФРА, М., 368 с.

Тэпман, Л. Н., 2003, Риски в экономике, Юнити-Дата, М., 356 с.

Giroux, J. R., President AUCC; Ward D., President ACE; Froment E. President EUA; Eaton J., President CHEA. Joint Declaration on Higher Education and the General Agreement on Trade in Services, 2001, https://eua.eu/component/

attachments/attachments.html?task=attachment&id=857 (17.12.2020) .

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Կարապետյան Ս. (2023). ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 259–265. https://doi.org/10.46991/ai.2023.2.259