ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՔՍԻՈԼՈԳԻԶԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8647Keywords:
մասնագիտական դաստիարակություն, աքսիոլոգիզացիա, աքսիոլոգիական մոտեցում, մանկավարժական արժեքներ, արժեքային գիտակցություն, արժեքային վերաբերմունք, արժեքային ուղղվածություն, արժեքային կողմնորոշում, արժեքային վարքագիծ, չափանիշներAbstract
Անոտացիա։ Սույն հոդվածում դիտարկվում է ուսանողների մասնագիտական դաստիարակության խնդիրը մանկավարժական կրթական համակարգում։ Խնդրի վերաբերյալ գիտական գրականության վերլուծությունը թույլ տվեց ի հայտ բերել մասնագիտական դաստիարակության էությունը, բացահայտեց դրա արդիականությունը և ցույց տվեց, որ անբավարար ուշադրություն է դարձվում նման դաստիարակության արժեքային կողմին և աքսիոլոգիզացիայի չափանիշներին:
Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել և հիմնավորել ուսանողների մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիայի հիմնական չափանիշները:
Ելնելով նպատակից՝ սահմանվեցին ուսումնասիրության խնդիրները. դիտարկել աքսիոլոգիական մոտեցումը, սկզբունքները, որոնք բացահայտում են դրա էությունը և ապահովում ուսանողների մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիան, կարևորել և բացահայտել արժեքային գիտակցության, արժեքային կողմնորոշման, արժեքային վերաբերմունքի, արժեքային ուղղվածության և արժեքային վարքագծի էությունը ապագա ուսուցիչների մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիայի մեջ՝ որպես աքսիոլոգիզացիայի չափանիշներ, բացահայտել մանկավարժական արժեքների դերը մասնագիտական դաստիարակության գործընթացի աքսիոլոգիզացիայի մեջ, սոցիոլոգիական հարցման միջոցով բացահայտել ուսանողների վերաբերմունքը մանկավարժական արժեքների վերաբերյալ, ապագա ուսուցիչներին կողմնորոշել մասնագիտական գործունեության արժեքային ուղղվածությանը, որը հիմնված է արժեհամակարգի ձևավորման և զարգացման վրա, ցույց տալ և հիմնավորել աքսիոլոգիզացիայի դերը մասնագիտական դաստիարակության մեջ՝ որպես բուհում ապագա ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության բարձրացման կարևոր միջոց։
Մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիայի ընթացքում ուսանողների մոտ պետք է ձևավորվեն՝ մանկավարժական արժեքներ, արժեքային գիտակցություն, արժեքային վերաբերմունք, արժեքային ուղղվածություն, արժեքային կողմնորոշումներ, արժեքային վարքագիծ։ Հակառակ դեպքում կարող ենք փաստել, որ աքսիոլոգիզացիա չի եղել։ Հետևաբար, դրանք մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիայի չափանիշներ են, ցուցիչներ։
Ուսանողների վերաբերմունքը տարբեր արժեքների հանդեպ պարզվել է սոցիոլոգիական հարցման միջոցով՝ ՇՊՀ-ի բարձր կուրսի ուսանողների և Գյումրի քաղաքի դպրոցների ուսուցիչների շրջանակներում, ովքեր ունեն երեք տարուց ոչ ավել աշխատանքային ստաժ։ Ստացված արդյունքները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել մանկավարժական արժեքների ձևավորման և ուսանողների մասնագիտական դաստիարակության աքսիոլոգիզացիայի գործընթացները` ապագա մասնագիտական գործունեությանը ավելի լավ պատրաստվելու համար:
Հեռանկարում. այս ուսումնասիրության արդյունքները կարտացոլվեն ապագա ուսուցիչների՝ աքսիոլոգիական հիմունքներով մասնագիտական դաստիարակության բովանդակությունը, ձևերը, մեթոդներն ընտրելու մեթոդական ուղեցույցում:
References
СПИСОК ИСПОЛЬЗОВАННОЙ ЛИТЕРАТУРЫ
Гессен С.И., Основы педагогики. Введение в прикладную философию: Учеб. пособие для вузов/ отв. ред. и сост. П.В. Алексеев. М.: “Школа- Пресс”, 1995- 447 с.
Ивин А.А., Аксиология. Научное издание/ А.А. Ивин. - М., Высш. шк., 2006- 390 с.
Каган М.С., Философская теория ценности. СПБ.: ТОО ТК “Петрополис”, 1997- 204 с.
Леонтьев Д.А., Жизненный мир человека и проблема потребностей// Психологический журнал.-Т. 13 № 2, 1992- с. 47-53.
Мардоян Р.А., Педагогическая аксиология/ Р.А. Мардоян- Гюмри: Эльдорадо, 2012- 305 с.
Рубинштейн С.Л., Основы общей психологии: в 2 т., Т. 2. - М.: Педагогика, 1989- 328 с.
Фромм Э.З., Психоанализ и этика. - М.- Республика, 1993- 465 с.
LIST OF USED LITERATURE
Hessen S.I., Basics of Pedagogy. Introduction to Applied Philosophy: study guide for HEIs / resp. ed. and comp. P.V. Alekseev. M.: “School-Press”, 1995 - 447 p.
Ivin A.A., Axiology. Scientific publication / A.A. Ivin. - M., Higher school, 2006 - 390 p.
Kagan M.S., Philosophical Theory of Value. St. Petersburg: LLP TK “Petropolis”, 1997-204 p.
Leontiev D.A., Human Lifeworld and the Problem of Needs/ / Psychological journal.-V. 13 No. 2, 1992- p. 47-53.
Mardoyan R.A., Pedagogical Axiology / R.A. Mardoyan-Gyumri: Eldorado, 2012 - 305 p.
Rubinstein S.L., Basics of General Psychology: in 2 volumes, V. 2. - M .: Pedagogy, 1989 - 328 p.
Fromm E.S., Psychoanalysis and Ethics. - M. - Respublika, 1993 - 465 p.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Ruzanna Mardoyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.