Քրեական վարույթների անջատման տեսական և գործնական խնդիրները ՀՀ քրեական դատավարությունում

Հեղինակներ

  • Սամվել Դիլբանդյան Երևանի պետական համալսարան https://orcid.org/0000-0001-6494-2791
  • Դավիթ Մելքոնյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.105

Բանալի բառեր-:

վարույթի անջատում, քրեական հետապնդման ժամկետներ, անմեղության կանխավարկած, անաչառ դատարան, մեղադրանք, հանցագործության ծանրության աստիճան, առանձին վարույթ, ՄԻԵԴ պրակտիկա, Վճռաբեկ դատարանի պրակտիկա, իրավաիրառական պրակտիկա

Ամփոփում

Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթների անջատման գործնական խնդիրների ուսումնասիմանը: Հոդվածում հեղինակը հիմնվելով իրավաբանական գրականության մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների վրա, արձանագրում է, որ քրեական վարույթների միացման և անջատման ինստիտուտը չի կարելի դիտարկել որպես զուտ այն տեխնիկական միջոցներից մեկը, որոնց օգնությամբ իրավակիրառողը կարող է փոփոխել, այսինքն՝ ընդլայնել կամ հակառակը՝ նեղացնել իր վարույթում գտնվող գործով հետազոտման առարկան: Հակառակը, նշված ինստիտուտի կիրառումը պահանջում է խորքային և կշռադատված մոտեցում, քանի որ դրանով կարգավորվող իրավահարաբերությունների համալիրը անմիջական կապի մեջ է գտնվում ամբողջ քրական դատավարության հիմնական, սկզբունքային դրույթների և ընդհանուր առմամբ քրեական դատավարության առջև դրված խնդիրների հետ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա կիրառումը հետապնդում է բոլորովին այլ նպատակ, որը չի բխում քրեական վարույթների անջատման ինստիտուտի էությունից։ Քրեական վարույթների անջատման առկա իրավական պրակտիկան պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում քրեական հետապնդման ժամկետների ամրագրմամբ։ Եթե ​​քրեական վարույթով մեղադրյալները մի քանիսն են և նրանց մեղսագրվում են տարբեր ծանրության հանցագործություններ, ապա վարույթն իրականացնող մարմինը դատաքննության ժամկետները չխախտելու համար, սակայն, միևնույն ժամանակ խախտելով քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, անջատում է առանձին վարույթ և փոխանցում դատարան։ Այս պրակտիկան հակասում է վարույթի անջատման ինստիտուտի իմաստին և խախտում մեղադրյալի սահմանադրական իրավունքները։

Հղումներ

Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 19-րդ կետ (Arkadi Patvakhani Papyani gortsov Vchrabek datarani 2010 tv. noyemberi 5-i tiv TD/0115/01/09 voroshman 19-rd ket).

Արմեն Մարտիրոսի Աբրահամյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԼԴ/0178/01/12 որոշման 19-20-րդ կետեր (Armen Martirosi Abrahamyan-i gortsov HH Vchrabek datarani 2014 tv. hoktemberi 31-i tiv LD/0178/01/12 voroshman 19-20-rd keter):

Կարամանն (Karaman) ընդդեմ Գերմանիայի գործով վճիռ (Case of Karaman v. Germany).

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի համա-կարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, Եվրոպայի խորհուրդ, 2022 (Hayastani Hanrapetutyan kreakan datavarutyan nor orensgrki hamakargayin lutsumneri, norararakan motetsumneri ev himnakan institutneri meknabman gortsakan ugetsuyts, Yevropayi khoruhrt, 2022).

ՌԴ քրեական դատավարության օրենսգիրք (RD kreakan datavarutyan orensgirk).

Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-րդ կետը (Suren Karoyi Nalbandyan-i gortsov Vchrabek datarani 2009 tv. dektemberi 18-i tiv HYKRD2/0144/01/09 voroshman 24-rd ket).

Кадацкий, С.Н. Соединение и выделение уголовных дел в стадии предварительного расследования: Дисс. … канд. юрид. наук. – Караганда, 2009, էջ 148 (Kadatskii, S.N. Soedinenie i vydelenie ugolovnykh del v stadii predvaritelnogo rassledovaniya: Diss. … kand. yurid. nauk. – Karaganda, 2009, ej. 148).

Ретюнских, И. А. Современные проблемы соединения и выделения уголовных дел. Актуальные проблемы борьбы с преступлениями и иными правонарушениями. Материалы пятнадцатой международной научно-практической конференции, часть 1, Барнаул 2017, էջեր 146-147 (Retyunskikh, I.A. Sovremennye problemy soedineniya i vydeleniya ugolovnykh del. Aktual’nye problemy bor’by s prestupleniyami i inymi pravonarusheniyami. Materialy pyatnadtsatoi mezhdunarodnoi nauchno-prakticheskoi konferentsii, chast 1, Barnaul 2017, ej. 146-147).

Рязанцев, В. А. Процессуальный порядок выделения уголовного дела и материалов в стадии предварительного расследования. //Научный портал МВД России, № 3, 2014, էջեր 24-28 (Ryazantsev, V.A. Protsessualnyi poryadok vydeleniya ugolovnogo dela i materialov v stadii predvaritelnogo rassledovaniya. //Nauchnyi portal MVD Rossii, No. 3, 2014, ej. 24-28).

Татьянина, Л.Г. Выделение и соединение уголовных дел на предварительном слушании. // Экономика и право, 2020, Т. 30, вып. 3, էջեր 445-449 (Tatyanina, L.G. Vydelenie i soedinenie ugolovnykh del na predvaritelnom slushanii. //Ekonomika i pravo, 2020, T. 30, vyp. 3, ej. 445-449).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-07-30

Թողարկում

Բաժին

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ

Ինչպես մեջբերել

Դիլբանդյան Ս., & Մելքոնյան Դ. (2025). Քրեական վարույթների անջատման տեսական և գործնական խնդիրները ՀՀ քրեական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 16(1(42), 105-118. https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.105

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները