Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակության առանձնահատկությունները քրեական դատավարությունում

Հեղինակներ

  • Վ․ Ենգիբարյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.048

Բանալի բառեր-:

փորձաքննություն, փորձագետ, մասնագետ, հատուկ գիտելիք, ապացույց, գնահատում, քրեական դատավարություն, քրեական գործ

Ամփոփում

Փորձագիտական գործունեության նպատակը վարույթն իրականացնող մարմնին որոշակի փաստական տվյալներով ապահովելն է, որոնք որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում են որպես ապացույցներ և դրվում գործով կայացվող այս կամ այն որոշման հիմքում: Այս տեսանկյունից փորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է՝ գործի oրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելու, uտուգելու և գնահատելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ փորձագիտական եզրակացություն տալու միջոցով: Փորձագիտական հետազոտության ընթացքն ու արդյունքներն ամրագրվում են փորձագետի եզրակացության մեջ: Այս իմաստով հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով (այսուհետև՝ Նախագիծ) ապացույց է համարվում ոչ միայն փորձագետի եզրակացությունը, այլ նաև փորձագետի կարծիքը և փորձագետի ցուցմունքը (Նախագծի 86-րդ հոդված), ինչը կապված է փորձագետի՝ որպես քրեական դատավարության սուբյեկտի դատավարական վիճակի որոշակի փոփոխության հետ: Անշուշտ, գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետև՝ ՀՀ ՔԴՕ) իրավակարգավորումների պարագայում մասնագետի կարծիքը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Նշված հարցին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետև՝ Վճռաբեկ դատարան), որը, մասնավորապես վերլուծելով ՀՀ ՔԴՕ-ի համապատասխան նորմերը, արձանագրել է. «Այսպիսով, փորձագետի եզրակացությունն իրենից ներկայացնում է գրավոր շարադրված հետևություններ, որտեղ փորձագետը հատուկ գիտելիքների կիրառմամբ կատարված հետազոտությունների հիման վրա պատասխանում է վարույթն իրականացնող մարմնի առաջադրած հարցերին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-04-22

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ենգիբարյան Վ. (2019). Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակության առանձնահատկությունները քրեական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 48-58. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.048