Ինչո՞ւ Ազգերի լիգան 1920 թ. չի վիճարկել Արևելահայաստանում Հայաստանի Հանրապետության տիտղոսը և օրինական չի ճանաչել Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տարածքային հավակնությունները

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.053

Բանալի բառեր-:

կովկասյան թաթարներ, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, Ազգերի լիգա, Ադրբեջանական Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, «Տասներկուսի» հայտարարությունը

Ամփոփում

Հոդվածն անդրադարձ է Ղարաբաղյան հարցին առնչվող այն հարցին, թե Անդրկովկասը Պարսկաստանից Ռուսական կայսրությանը անցնելուց հետո ինչպիսի զարգացումների արդյունքում է 1918 թ․ հայտնվել Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ) անվամբ կազմավորումը: Դիտարկվում են այն փաստարկները, որոնցով Ազգերի լիգան մերժել է իրեն անդամակցելու ԱԴՀ խնդրագիրը։ Դրանք  հաստատում են, որ նա այդ կազմավորման մեջ չի տեսել պետություն։ Հարցը հրատապ է այն առումով, որ մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը (Ադր. Հ) 1991 թ․ իրեն հռչակել է Լիգայի անդամ-պետություններից ոչ մեկի կողմից չճանաչված, Արցախում իշխանություն չունեցած այդ «պետության» իրավահաջորդը

Հեղինակի կենսագրությունը

  • Ալեքսանդր Մանասյան, ԵՊՀ

    փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ փիլիսոփայության պատմության,
    տեսության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր

Հղումներ

Քսենոփոն Աթենացու (մ.թ. ա. մոտ 430 - 356 թթ.) «Անաբասիս» և «Կյուրոպեդիա», Դիոդորոս Սիկիլիացու (մ.թ. 90-23 թթ.) «Պատմական գրադարան», Ստրաբոնի (մ.թ. ա. մոտ 63 թ. - մ. թ. 20 թ.) «Պատմական հիշատակարաններ», Պլուտարքոսի (մ.թ. 45-127 թթ․)՝ «Զուգահեռ կենսագրություններ», Գայոս Պլինիոս (ավագ) Սեկունդոսի (մ.թ. 23 г. – 79 թթ.) «Բնական պատմություն» աշխատություններում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին հաղորդում են տեղեկություններ, որ վաղուց դարձել են հանրագիտարանային: Հելենիզմի դրաշրջանի պատմիչներից առանձնանում են Ապպիանոս Ալեքսանդրացին (մ.թ. II դարի սկիզբ – II դարի 70-ական թթ.) իր «Հռոմեական պատմություն» երկով, Գայոս Կոռնելիոս Տակիտոսը (մոտավորապես 55-125 թթ.), իր «Տարեգրություններ» աշխատությամբ, Դիոն Կասսիոս Կոկկեյանոսը (շուրջ 155-235թթ.) իր «Հռոմեական պատմություն» մեծածավալ աշխատությամբ:

Հանրային կյանքում իրավահարաբերությունները կանոնակարգող այդ հիմնարար փաստաթուղթը ամրապնդեց Հայաստանում հանրային կյանքի իրավական կարգավորվածության արդեն իսկ նախապատմություն ունեցող ավանդույթը, որով բացատրելի է դառնում հայկական ու համաշխարհային իրավական մտքի այնպիսի բացառիկ երևույթ, որպիսին Մշիթար Գոշի «Դատաստանագիրքն» է (1184):

Երբ 701թ. արաբները գրավեցին Հայաստանը, իսկ այնուհետև Վիրքն ու Աղվանքը, նրանք հսկայածավալ այդ տարածքներից Խալիֆայության կազմում ձևավորեցին նոր վարչական միավոր՝ Արմինիա անունով:

Ղարաբաղ տեղանվան ստուգաբանության մասին տես՝ Манасян А. Об этимологии топонима Карабах или о монгольском следе в карабахском диалекте. «Вестник Ереванского универститета. Филология», 2020, N3, стр. 61-73. http://www.ysu.am/files/07A_Manasyan_r.pdf

Из ордера Ф.А. Потемкина П.С. Потемкину от 3 апреля 1783 г. // Армянорусские отношения в XVIII веке. Сборник документов. Т. IV. Ер., 1990, с. 239.

Ինչպես Արցախի իշխանապետությունների հիմքի վրա հայկական պետության վերականգման գաղափարը, այնպես էլ Հայկական մարզ անվանումով վարչական միավորի ստեղծումը այդ տարածքներում հայ ժողովրդի պատմական տիտղոսի ճանաչման դրսևորումներ էին Ռուսական կայսրության կողմից:

թ. Հայկական մարզի հիմքի վրա Երեվանյան նահանգի ձևավորման մասին տես՝ Акты, собранные Кавказской археографической комиссией: Том VII, 1878, с. 487.

Պատահական չէր, որ 1884 թ. Ալեքսանդր 3-րդ ցարի հաստատած «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին» կանոններով 1885 թվականին շուրջ 300 հայկական դպրոց փակվեց: Միայն բողոքների լայն ալիքի և Էջմիածնի վճռական դիմադրության շնորհիվ 1886-ին դպրոցները վերաբացվեցին: Հայերի նկատմամբ նույնպիսի անբարյացակամության դրսևորում էր «Հայկական եկեղեցական հողերը եւ գույքը հարքունիս բռնագրավելու մասին» 1903 թ. հունիսի 12-ի օրենքը, որով օտարվում էին հայկական եկեղեցուն պատկանող հողերը: Եկեղեցու ու ժողովրդական զանգվածների ընդվզումը այդ օրենքի դեմ այնպիսի ծավալներ ընդունեց, որ Նիկոլայ 2-րդ ցարը 1905-ի օգոստոսի 1-ին այն չեղյալ հայտարարեց:

Թեմային նվիրված հսկայական գրականություն կա: Տես, օրինակ, Н.К. Белова.Об отходничестве из северо-западного Ирана в конце XIX- начале XX века // Вопросы истории N 10, октябрь 1956, с. 112-121.

“Красный архив”, № 1, (26), М., 1928, с. 118—120.

Տես՝ League of Nations. Letter from the President of the Peace Delegation of the Republic of Azerbaijan. Assembly Document 20/48/206, p. 2

Assembly Document 20/48/108, p. 4.

League of Nations. Memorandum by the Secretary General on the Application for the Admission of the Republic of Azerbaidjan to the League of Nations. Assembly Document 20/48/108, p. 2.

Архив Лиги Наций (ЛНА), Женева, Швейцария. (п. 28, дос. 8466, док. 9440)

Տես Илгар Маммадов, Тофик Мусаев. Армяно-Азербайджанский конфликт: история, право, посредничество. Тула, 2007, 192 с.

Արևելյան Անդրկովկսում հայերն առանձնանում էին երկրամասի տնտեսական ու մշակութային պատմության մեջ իրենց ներդրումով, իրենց քաղաքական կշռով:

Դժվար չէ քողազերծել երկրատարածքի համար աշխարհագրական անծանոթ անունով պետություն հիմնելու նպատակները: Անդրկովկասում նոր թուրքական պետություն ստեղծելու համար պատմական արմատներ ունեցող ժողովուդներից որևէ մեկի անունը որպես տիտղոս օգտագործելը թուրքի համար ընդունելի չէր: Նպատակահարմար չէր նաև Ռուսական կայսրության կողմից ստեղծած կովկասյան թաթարներ նորահայտ էթնոկոնգլոմերատի անվանը դիմելը, որը նույնիսկ դեռ կարգին կայունացած չէր: Աշխարհագրական անվանումը թույլ է տալիս շրջանցել այդ խութերը և բնիկ ժողովուրդների թուրքացման քաղաքականությունը շարունակել «Ադրբեջան», «ադրբեջանցի» քողածածկերի տակ: Նույն այդ հբարքը կիրառվել է նաև խորհրդային տարիներին երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը անվանվել են աշխարհագրական սկզբունքով:

Տես՝ Հայոց պատմություն, հատոր 4, գիրք առաջին: Երևան, 2010, էջ 11:

Закон СССР «О порясдке решенйя вопросов, связанных с выходом союзной республики из СССР» от 3 апреля 1990 года. Ведомости Съезда народных депутатовСССР, 199.N 13.стр.252.

Газета «Бакинский рабочий», 7 ноября 1991 г.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-24

Թողարկում

Բաժին

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մեջբերել

Մանասյան Ա. (2024). Ինչո՞ւ Ազգերի լիգան 1920 թ. չի վիճարկել Արևելահայաստանում Հայաստանի Հանրապետության տիտղոսը և օրինական չի ճանաչել Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տարածքային հավակնությունները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(2 (41), 53-69. https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.053