Ֆրիկի իրավական և քաղաքական հայացքները

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.094

Բանալի բառեր-:

Ֆրիկ, միջնադարյան բանաստեղծ, տաղ, գանգատ, խրատ, ֆալաք (ճակատագիր), եկեղեցի, մեղք, արդար դատավոր, քրիստոնյա

Ամփոփում

Ֆրիկը (1230-1310 թ․թ․) միջնադարյան հայ աշխարհիկ պոեզիայի տաղանդավոր և ինքնատիպ  ներկայացուցիչներից է։ Նա պատմության մեջ մնացել է, որպես բանաստեղծ, սակայն հարկ է նկատել, որ մեզ հասած իր սակավաթիվ ստեղծագործություններում անդրադարձել է բազմասպեկտ իրավաքաղաքական և կրոնական խնդիրների։ Նա միջնադարյան  գրական աշխարհիկ – ժաղավրդավարական հոսանքի հետևողական շարունակողն ու  զարգացնողն էր։ Ազատ չլինելով միջնադարյան կրոնական գաղափարախոսությունից, իդեալիստական աշխարհայեցության մեջ մտցրել է քննադատությունը և վերլուծությունը։

 Նրա  աշխարհիկ տաղերի թեմաներից մեկը հայ ժողովրդի պատամական ճակատագիրն է, Հայաստանի ընչազուրկ բնակչության քաղաքական, տնտեսական, իրավական  ծանր վիճակիը 13-րդ դարում մոնղոլ թաթարների տիրապետության ժամանակ։  Իր բողոքն է արտահայտել տիրող անօրինականությունների, անհավասարության, անարդարության դեմ։ Նա այն համոզմունքն է հայտնել, որ կլինեն քաղաքական փոփոխություններ և վերջ կտրվի թաթարական թագավորությանը։  նա հավատացած էր,  որ քրիստոնեական աշխարհում լինելու է ազատություն,  խաղաղություն և հավասարություն,  որը հնարավոր է միայն քաղաքական իշխանության վերափոխմամբ։  Քրիստոնեաների մեջ փնտրում էր այն թագավորին, ով պիտի օգնության հասներ անօրենների կողմից տանջվող և կոտորվող քրիստոնյաներին։

Ֆրիկը ազգային –քաղաքական խնդիրների հետ միաժամանակ անդրադարձել է  նաև հասարակական –տնտեսական, դասակարգային և ընդհանուր համամարդկային խնդիրների։ Նա շատ վաղ է նկատել հասարակության մեջ գոյություն ունեցող անարդարությունները և անհավասարությունները, հասարակության  սոցիալական շերտավորումը երկու հակադիր դասակարգի՝ ունևորների և ունեզուրկների, որոնք բացատրել է ոչ թե աստվածային նախախնամությամբ , այլ հասարակական հարաբերություններով։ Արտահայտել է մարդկանց ի ծնե հավասարության, կամքի ազատության գաղափարները

Ֆրիկը տաղերում, խրատներում  դատապարտել է  ժամանակի հանրային և անձնական արատավոր բարքերը  և արգելքների և խրատների ձևով սահմանել հայ հասարակության բոլոր խավերի վարքագծի ու ապրելակերպի նորմեր։

Հեղինակի կենսագրությունը

  • Ալվարդ Ալեքսանյան, ԵՊՀ

    իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և
    պատմության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Frick, (Republican), On the Twentieth Anniversary of the October Revolution, Yer. In 1937 113-114

Ashot Hovhannisyan, Frick under the historiographical light, Yerevan 1955, Page 61.

Frick, Tagher, Yer. 1982, page 16

Frick, Collected on the twentieth anniversary of the October Revolution, Yer, 1937 Page 67

"Minor Chronicles", Vol. 1

Frick, Tagher, Yerevan, 1982.Ashot Hovhannisyan, Episodes of the History of Armenian Liberation Thought, Book 1, Yer. 1957, page 256.

Divan, Frick, Z 9, p. 274

Divan, Frick, Z, 29-30, Page 276

Divan, Frick, Z, 75-76, p. 279.

Manuk Abeghyan, History of Ancient Armenian Literature, book two, Yerevan, 1946, p. 256.

Frick, Tagher, Yerevan, 1982, pp. 102, 104, 105.

Frick (Zhogoyatsu), On the Twentieth Anniversary of the October Revolution, Yerevan 1937, p. 128.

Ancient Armenian Literary History, Manuk Abeghyan, Book 2, Yerevan, 1946. page 249.

Frick, Tagher, Yerevan, 1982.

Frick, Tagher, Yerevan, 1982, p. 48.

Divan, Frick, 272-273, page 320.

G. S. Ghazinyan, A. C. Vagharshyan, Issues in the History of Armenian Law, Yer. 2014: Page 72A.T. Tovmasyan, Ancient and Medieval Armenian Criminal Law, Yer. 1962, p. 228

Frick, Divan, New York, 1952, ID, 8-9, p.362.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-24

Թողարկում

Բաժին

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մեջբերել

Ալեքսանյան Ա. (2024). Ֆրիկի իրավական և քաղաքական հայացքները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(2 (41), 94-104. https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.094