Միստի՞կ է արդյոք Գրիգոր Նարեկացին

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.081

Բանալի բառեր-:

Մարդ , Աստված, միստիկա, ողբերգություն, ինքնակատարելագործում, հոգևոր վերափոխում, բանականություն, փրկություն, հավատ

Ամփոփում

  Հոդվածում վերաիմաստավորվում է միջնադարի հայ հանճարեղ մտածող Գր.Նարեկացու՝ միստիկ լինելու նարեկացիագիտության մեջ տիրապետող տեսակետը: Մասնավորապես փաստարկվում է, որ անվերապահորեն նրան դասելը միստիկների շարքին հակասում է «Մատեանի» ոգուն և տրամաբանությանը, քանզի, նախ, նրանում պատկերվում է մարդկային կյանքը իր ողբերգականության և վեհության մեջ. երկրորդ, այդ եզակի ստեղծագործության մեկնաբանության ժամանակ, հակառակ հեղինակի կամքի, անտեսվել է հիմնականը, այն է՝ մարդկային կեցության ողբերգականությունը իր բոլոր դրսևրումներով և առավելապես շեշտադրվել է ձևը, այլ ոչ թե բովանդակությունը. երրորդ, ի տարբերություն միջնադարում տիրապետող աստվածակենտրոն ըմբռնման Գր.Նարեկացին զարգացնում է մարդակենտրոն հայեցակարգ, որի կենտրոնում իրական մարդն է իր հոգսերով ու տագնապներով: Իր ամբողջության մեջ «Մատեանը» բանական գոյի, «հոգևոր մահվան» սահմանագծում հայտնված մարդու ողբերգությունը ներկայացնող գործ է, ողբերգություն, որը առաջանում է աստվածայինի և մարդկայինի, բարու և չարի, մեծի ու փոքրի բախման արդյունքում՝ ներկայացված քրիստոնեական սիմվոլիկայի միջոցով՝ իբրև տուրք դարի մտայնությանը: Նարեկացին մարդկային ցեղի տառապանքի ու ցավի երգիչն է, որը և պայմանավորում է նրա ստեղծագործության համամարդկային բնույթը:

Ըստ էության մարդ-Աստված փոխհարաբերության հիմնահարցի նարեկյան մեկնաբանությունն ամենևին չի ներդաշնակվում միստիկական ըմբռնմանը, քանզի Նարեկացու վերջնանպատակը բացառապես անձնական փրկության արժանանալը և Աստծուն ձուլվելն ու նրան միանալը չէ, ինչը ներհատուկ է միստիցիզմին, այլ մարդու և մարդկության հոգևոր վերափոխման ու ինքնակատարելագործման միջոցով փրկության հասնելն է այսկողմնային աշխարհում՝ այստեղ և հիմա:

Հեղինակների կենսագրությունները

  • Հայկ Հարոյան, Շիրակի պետական համալսարան

    փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ 

  • Նելլի Հարոյան, Երևանի պետական համալսարան

    հոգեբանական գիտությունների թեկնածու., ԵՊՀ, սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ 

Հղումներ

Khachatryan P. Grigor Narekats’in yev hay mijnadary, girk’ arrajin, S.Ejmiatsin, 1996 (in Armenian).

Kimelev Yu.A. Filosofiya religii. Sistematicheskiy ocherk. M., Mysl’, 1989 (in Armenian).

Mirzoyan H.Gh. Narekats’iagitakan hetazotut’yunner (Hodvatsneri zhoghovatsu), Yer., YePH hratarakch’ut’yun, 2010 (in Armenian).

Narekats’I Gr., Matean voghbergut’ean, ashkhatasirut’yamb P.M.Khach’atryani yev A.A.Ghazinyani, Yer., HSSH GA hrat., 1985 (in Armenian).

Nitsche F. Tak govoril Zaratustra, Azbuka, Azbuka-Attikus, 2022 (in Russian).

Sovetskiy entsiklopedicheskiy slovar’, 3-ye isd.-M.:Sov.entsiklopediya, 1985 (in Russian).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-28

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Հարոյան Հ., & Հարոյան Ն. (2025). Միստի՞կ է արդյոք Գրիգոր Նարեկացին. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(3(48), 81-90. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.081