Ինտերնետային կախվածության ձևավորման մասնագիտական ​​նախադրյալների համեմատական ​​վերլուծություն

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.091

Բանալի բառեր-:

ինտերնետային կախվածություն, թվային առողջություն, սոցիալական ներգրավվածություն, թվային տեխնոլոգիաներ, մեդիագրագիտություն, սոցիալական մեկուսացում

Ամփոփում

Հոդվածում ուսումնասիրվել է մասնագիտական​​ գործունեության ազդեցությունն ինտերնետային կախվածության զարգացման վրա՝հիմնվելով հոգեբանական տեսությունների և մասնագետների հարցումների ու թեստավորման համեմատական​​ վերլուծության վրա։ Թվային դարաշրջանում ինտերնետի կիրառումը դարձել է կյանքի անբաժանելի մաս՝ զգալիորեն փոխելով մեր աշխատանքային, կրթական և սոցիալական միջավայրը։ Միևնույն ժամանակ, ինտերնետի գերօգտագործումը հանգեցնում է ինտերնետային կախվածության, որը ներկայումս համարվում է հոգեբանական և սոցիալական առողջության արդի մարտահրավեր։ Այս խնդիրնառավելպես հրատապ է մասնագիտական միջավայրերում, որտեղ աշխատողների աշխատանքի արդյունավետությունը և հոգեկան առողջությունը սերտորեն կապված են թվային տեխնոլոգիաների հետ։ Ինտերնետային կախվածության ուսումնասիրությունը վերջին տարիներինմեծ թափ է հավաքում, սակայն մասնագիտական միջավայրերում կախվածության ձևավորման առանձնահատկությունները և դրա ազդեցությունը դեռևս չեն ուսումնասիրվել բավարար խորությամբ։ Հոդվածը նվիրված է տարբեր մասնագիտությունների շրջանակներում ինտերնետային կախվածության ձևավորման բնութագրիչների համեմատական վերլուծությանը՝ նպատակ ունենալով բացահայտելու կախվածության դրդապատճառները, տարածվածությունը և դրա հոգեբանական ու սոցիալական հետևանքները։ Այս հետազոտությունն հիմնվում է դասական հոգեբանական տեսությունների, Քիմբերլի Յանգի մոտեցումների, ինչպես նաև վերջին տասնամյակում հրապարակված գիտական հետազոտությունների վրա՝ նորովի դիտարկելով ինտերնետային կախվածության համընդհանուր և մասնագիտական առանձնահատկությունները։ Արդյունքները կնպաստեն թվային առողջության պահպանման ռազմավարությունների մշակմանն ու մասնագիտական խմբերի աշխատունակության բարձրացմանը։

 

Հեղինակի կենսագրությունը

  • Լուսինե Ղազարյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ

Հղումներ

Young, K. S. (1998). Caught in the Net: How to Recognize the Signs of Internet Addiction--and a Winning Strategy for Recovery. Wiley.

Griffiths, M. D. (2005). A “Components” Model of Addiction within a Biopsychosocial Framework. Journal of Substance Use, 10, 191-197. http://dx.doi.org/10.1080/14659890500114359

Kuss, D. J., & Lopez-Fernandez, O. (2020). Internet addiction and problematic internet use: A systematic review of clinical research. World Journal of Psychiatry, 10(1), 10–21. https://doi.org/10.5498/wjp.v10.i1.10

Demirci, K., Akgönül, M., &Akpinar, A. (2019). Relationship of smartphone use severity with sleep quality, depression, and anxiety in university students. Journal of Behavioral Addictions, 7(2), 446–457. https://doi.org/10.1556/2006.7.2018.122

Wartberg, L., & Lindenberg, K. (2022). Predictors of problematic internet use among adolescents: A longitudinal study. Computers in Human Behavior, 125, 106969. https://doi.org/10.1016/j.chb.2021.106969

Brand, M., Wegmann, E., Stark, R., Müller, A., Wölfling, K., Robbins, T. W., & Potenza, M. N. (2021). The Interaction of Person-Affect-Cognition-Execution (I-PACE) model for addictive behaviors: Update, generalization to addictive behaviors beyond internet-use disorders, and specification of the process character of addictive behaviors. Neuroscience & Biobehavioral Reviews, 104, 1–10. https://doi.org/10.1016/j.neubiorev.2019.06.032

Montag, C., Sindermann, C., & Becker, B. (2023). Digital detox: Concepts, benefits, and challenges for implementation. Current Opinion in Psychology, 51, 101603. https://doi.org/10.1016/j.copsyc.2023.101603

https://www.apa.org/monitor/2011/03/internet

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-28

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Ղազարյան Լ. (2025). Ինտերնետային կախվածության ձևավորման մասնագիտական ​​նախադրյալների համեմատական ​​վերլուծություն. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(3(48), 91-101. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.091