Անդեմության սոցիոմշակութային դիմանկարը․ Զորանոցի մարդը
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.3.016Բանալի բառեր-:
ցանցային հասարակություն, բեմականացված հասարակություն, անհատապաշտություն, զագվածայնացում, անդեմություն, զորանոցի մարդ, ամբոխի մարդ, դեր, դիմակԱմփոփում
Աշխարհում տեղի ունեցող համաշխարհայանցման գործընթացների արդյունքում, երբ մարդկությունը մտել է կազմաքանդումների մի ֆորս մաժորային փուլ, երբ դիմազրկվում և խարխլվում են կառուցվածքային որոշակիություն ունեցող բազմաթիվ իրողություններ, մարդը ստիպված է վերադասավորվել իր կողմից դեռևս չյուրացված սոցիալական նոր միջավայրում, յուրացնել վերջինիս ընձեռած հնարավորությունները, փորձարկել զանազան սոցիալական դերեր, ընկալել իրենից անկախ իր հետ տեղի ունեցող այլակերպումներն ու փոխակերպումները, արդյունքում նորովի չափագրել իր սոցիալական տեղը և նախագծել սեփական կյանքը: Անտարակույս ժամանակակից մարդը, որպեսզի չվերածվի «զորանոցի մարդու», նաև շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի իր անհատականությունը պահպանելու համար, քանի որ ստեղծված սոցիոմշակութային իրավիճակում նա գործնականում չունի անառարկելի սահմանափակումներ կամ արգելքներ, այլ ընդհակառակը, այս խայտաբղետ աշխարհը մշտապես հրահրում և բորբոքում է նոր պահանջմունքներ, ցանկություններ ու կարիքներ։
Հոդվածում վերլուծության է ենթարկվում «անդեմության» սոցիոմշակութային դիմանկարը, վերջինիս համտեքստում զորանոցի մարդը, նրա ձևավորմանը նպաստող քաղաքակրթական զարգացումներն ու փոխակերպումները, ինչպես նաև հասարակական գոծընթացների վրա նրա ունեցած դերի ու ազդեցությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ:
Հղումներ
Հարությունյան Է․Ա․ Մարդկային կեցության այլակերպումները։ Եր․, 2018, էջ 45։
Мунье Э. Персонализм //Французская философия и эстетика хх века. М., 1995, էջ 150։
Урри Дж. Мобильности. М., 2012, էջ 23-24։
Berger P.L., Berger B., Kellner H., The Homless Mind: Modernization and Conciousness.N.Y.. 1974, p.258:
Тоффлер Э. Шок будущего. М.. 2004, էջ 112:
Бек У. Общество риска. На пути к другому модерну. – М.: 2000. էջ 135-137:
Бек У., նույն տեղում, էջ 122:
Бауман З. Индивидуализированное общество. М., 2002. էջ 46:
Christopher Lasch, The Minimal Self: Psychical Survival in Trouffed Times, New York, 1984, p.38:
Ги Дебор, Общество спектакля М. ; 2020, էջ 32:
Фромм Э., Бегство от себя. !еловек для себя.М., 2006, էջ 569:
Кутырёв В. А. Последнее целование. Человек как традиция. – СПб.: 2015, էջ 47:
А. Бард, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма․СПб.; 2005, էջ 148:
А. Бард, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма, էջ 148:
Фромм Э., Иметь или быть? М., 2014, էջ 228:
Հարությունյան Է., Բոլոր ենթադրությունները ենթադրելի են. ութերորդ պատուհասը / «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2020 № 3 (33), էջ 10:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.