Էակի բարոյական կարգավիճակի խնդիրը բիոէթիկայի համատեքստում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.032

Բանալի բառեր-:

բիոէթիկա, անձ, բարոյական կարգավիճակ, տեսակապաշտություն, զգայունություն, ինքնագիտակցություն, ճանաչողական կարողություններ, աստիճանական մոտեցում, հղիության արհեստական ընդհատում, կենդանիների իրավունքներ

Ամփոփում

Էակի բարոյական կարգավիճակի որոշման խնդիրը բիոէթիկական ժամանակակից քննարկումներում առանցքային խնդիր է։ Այդ հարցը մասնավորապես էական նշանակություն ունի բիոէթիկական այնպիսի խնդիրների բարոյական տեսանկյունից թույլատրելիության հարցի որոշման գործում, ինչպիսիք են, օրինակ՝ էվթանազիան, հղիության արհեստական ընդհատումը, կենդանիներին իրավունքների վերագրումը և այլն։ Հոդվածում քննարկվում են էակի բարոյական կարգավիճակի որոշման չորս առանցքային մոտեցումներ՝ տեսակապաշտություն, զգայունություն, ինքնագիտակցություն ու ճանաչողություն և վերջապես՝ աստիճանականություն։ Վերլուծության արդյունքում բացառվում է տեսակապաշտության սկզբունքի կիրառման բարոյական տեսանկյունից ընդունելիությունը։ Այնուհետև հիմնավորվում է, որ զգայունության և ինքնագիտակցության-ճանաչողության սկզբունքների առանձին-առանձին դիտարկման արդյունքում հանգում ենք անորոշության, հակասականության, իսկ որոշ իրավիճակների քննարկման համատեքստում այդ մոտեցումների կիրառումը երբեմն նաև ինտուտիտիվ առումով համոզիչ չէ։ Նշված երեք առանցքային մոտեցումների համեմատությամբ՝ աստիճանական մոտեցումն ունի որոշ առավելություններ։ Աստիճանական մոտեցումը էակի բարոյական կարգավիճակի սահմանման այն մոտեցումն է, որի համաձայն՝ բարոյական կարգավիճակը չունի բաժանարար բնույթ, այլ արտահայտվում է աստիճանաբար։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր կենդանի էակներն ունեն բարոյական կարգավիճակ, սակայն այդ կարգավիճակի ուժգնությունը կամ խտությունը կարող է տարբեր լինել՝ կախված նրանց ունեցած հատկություններից և շահերի բազմազանությունից։ Աստիճանական մոտեցումն ունի համեմատական առավելություններ այլ սկզբունքների նկատմամբ, քանի որ այն տեսականորեն ավելի ճկուն է, ինտուտիվ առումով՝ առավել համոզիչ, ներառական և անհակասական։

Հեղինակի կենսագրությունը

  • Լևոն Բաբաջանյան, Երևանի պետական համալսարան

    փիլ․ գիտ․ թեկնածու, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Aghayan Ed. B., Ardi hayereni bacʿatrakan bararan, “Hayastan” Hratʿarakchʿutʿyun, Yerevan, 1976 (in Armenian).

Nalchʿajyan A.A., Socʿialakan hogebanutʿyun, Yerevan, “Zangak-97”, 2004 (in Armenian).

Sukiasyan A.M., Hayoc lezvi homanishneri bacʿatrakan bararan, Yerevani Petakan Hamalsaran, Yere-van, 2009 (in Armenian).

Zhamanakakicʿ hayoc lezvi bacʿatrakan bararan, Hrachʿya Ačaṙyani Anvan Lezvi Institut, Haykakan SSH Gitutʿyunneri Akademiayi Hratʿarakchʿutʿyun, Yerevan, 1969 (in Armenian).

Birch T․ H., Moral Considerability and Universal Consideration, Environmental Ethics, 15, No. 4, 1993.

Chappell T., In Defence of Speciesism. In D. S. Oderberg & J. A. Laing (Eds.), Human Lives Palgrave Macmillan, 1997.

DeGrazia D., Moral Status As a Matter of Degree? The Southern Journal of Philosophy, 46(2), 2008.

Hancock N. S., Theories of Moral Standing. Interdisciplinary Environmental Review, 4(2), 2002.

Horta O., What is Speciesism? Environmental Ethics, 31(4), 2009.

Jaquet F., Is Speciesism Wrong by Definition? Journal of Agricultural and Environmental Ethics, 32(5), 2019.

Kotzmann J., Sentience and Intrinsic Worth as a Pluralist Foundation for Fundamental Animal Rights, Oxford Journal of Legal Studies, Volume 43, Issue 2, 2023.

Marquis D., Why Abortion Is Immoral. The Journal of Philosophy, 86(4), 1989.

Milligan T., Speciesism as a Variety of Anthropocentrism, in R. Boddice (Ed.), Anthropocentrism: Humans, Animals, Environments, Brill Academic Publishers, 2011.

Perry M.W., Why Sentience Should Be the Only Basis of Moral Status. The Journal of Ethics, 28, 2024.

Silvers A., Moral Status: What a bad idea!, Journal of Intellectual Disability Research, volume 56 part 11, 2012.

Singer P., All Animals Are Equal, Practical Ethics, 2nd ed., Cambridge University Press, 1993.

Singer P., Speciesism and Moral Status, Metaphilosophy, vol. 40, nos. 3–4, 2009.

Singer, P., All Animals Are Equal, Philosophical Exchange, 1(5), 1974.

Tooley, M., Abortion and Infanticide. Philosophy & Public Affairs, 2(1), 1972.

Warren M. A., On the Moral and Legal Status of Abortion. The Monist, 57(1), 1973.

Warren M.A., Moral Status: Obligations to Persons and Other Living Things, Clarendon Press, Oxford, 1997.

Zamir T., Ethics and the Beast: A Speciesist Argument for Animal Liberation, Princeton University Press, 2007.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-27

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Բաբաջանյան Լ. (2025). Էակի բարոյական կարգավիճակի խնդիրը բիոէթիկայի համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(3(48), 32-46. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.032

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>