Սպառողական հոգեկերտվածք․ էկզիստենցիալ նկատառումներ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.018Բանալի բառեր-:
սպառողական հոգեկերտվածք, մարմին, կեղծանմանակում, վիրտուալ իրականություն, սիմուլյացիա, գերիրականություն, զանգվածային մշակույթ, էկզիստենցիալ գինԱմփոփում
Քաղաքակրթությունն աստիճանաբար մոտենում է գայթակղություններով լեցուն, վտանգավոր մի եզրագծի, որից անդին չվերահսկվող ուժերի ազդեցությունը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Կեցության մեջ մշակութամարդաբանական իմաստով արմատավորված չլինելու հանգամանքը ծնում է անհետացող իրականության սոցիալ-հոգեբանական պարադոքսալ զգացողություն: Իրականության փոխարեն ձևավորվում է գերիրականություն (հիպերռեալություն) կամ վիրտուալ իրականություն, որտեղ էական չէ, թե ինչն է իրական, ինչը` ոչ։ Կյանքը մշտապես ծավալվում է որպես իրականության բնագրի բացակայությունը թաքցնող կեղծանմանակումների ու պատրանքների արարման սահմանազանցական շարժ։ Հոգևոր արժեքներն աստիճանաբար կերպարանափոխվում են և դառնում ապրանքների խորհրդանիշային պատկեր: Ձևավորվում է նեղ, սահմանափակ հայացքների ու ձգտումների տեր մարդկանց նոր խավ, որոնց համար նույնականացման հիմնական չափանիշ է դառնում բրենդը: Մարդը հրաժարվում է հեռահար նպատակներից, ինչը, պարզունակացնելով գոյությունը, հանգեցնում է կյանքի էկզիստենցիալ արժեզրկմանը: «Գործարքն» ավելի է կարևորվում, քան դրա համար վճարվելիք էկզիստենցիալ գինը: Քաղաքակրթական արդի փոխակերպումների պայմաններում էկզիստենցիալ ամբողջականությունը պահպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել բացարձակ էվոլյուցիոնիզմի մտասևեռումից ու սահմանափակելով լինելությունը՝ հանուն բնականի (մարդու հոգևոր մարմնական ամբողջականություն) ու արհեստականի (վիրտուալ իրականություն, արհեստական ինտելեկտ) համազարգացման (կոէվոլյուցիայի) գիտակցական ջանքեր գործադրել՝ հօգուտ էկզիստենցիալ կեցության ամբողջականության պահպանման։
Հղումներ
Bodriyar Zh, Prozrachnost' zla, M., Dobrosvet, 2001 (in Russian).
Bodriyar Zh, Simulyakry i simulyatsiya, M., Dobrosvet, 2000 (in Russian).
Bodriyar Zh., Obshestvo potrebleniya, M., Izdatelstvo AST, 2021 (in Russian).
Bodriyyar Zh., V teni molchalivogo bol'shinstva, ili konets sotsial'nogo, Yekaterinburg, 2000 (in Rus-sian).
Bytiye v svobode, ili problema kul"turnoy identichnosti cheloveka v situatsii ontologicheskogo perekhoda // Chelovek. RU. Gumanitarnyy al"manakh, Novosibirsk, 2006, № 2 (in Russian).
Gurevich P. S., Fenomen deantropologizatsii cheloveka // Voprosy filisofii, 2009 (in Russian).
Gurevich P. S., Klassicheskaya i neklassichesskaya antropologiya: sravnitel'nyy analiz, Tsentr gumanitarnykh initsiativ, M., SPb. 2018 (in Russian).
Hamvash B., Jrhosy // Atayan Ed., Hogi yev azatutyun, Yerevan, Sargis Khachents, 2005 (in Armenian).
Harut’yunyan Ed․, Sotsialakan kyanki bemakanatsman ekzistentsial giny․ Mardy goyabanakan tsughakum, Banber Yerevani hamalsarani. Pilisopayutyun, Hogebanutyun , 2024, Vol. 15, № 3 (45) (in Armenian).
Jameson, Postmodernism,1991, Duke University Press.
Jaspers K., Vernunft und Existenz. Groningen, 1935.
Kutyrev V. A., Chelovek XXI veka: ukhodyashchaya natura // Chelovek. 2001, № 1 (in Russian).
Prigov D.A., Samoidentizvanstvo // Mesto pechati. Zhurnal interpretatsionnogo isskustva, 2001 (in Russian).
Tolle E․, Nerkayi uzhy, Pilisopayakan ditarkumner. Targmanutyunneri zhoghovatsu / Targm․ V․A․ Mirzoyan, Yer․, Meknark, 2025 (in Armenian).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Gagik Soghomonyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.