Հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամը, հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամն ու հոգեբանության գոյականության հիմնախնդիրը

Հեղինակներ

  • Գագիկ Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.061

Բանալի բառեր-:

հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամ, հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամ, հոգեբանության մեթոդաբանական գոյականություն, հոգեբանության միասնական մեթոդաբանություն

Ամփոփում

Հոդվածում քննարկվում են հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամի դրսևորումներն ու լուծման հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանանում այն փաստը, որ մեր օրերում հոգեբանության ճգնաժամն առավելապես դրսևորվում է ոչ թե դրա առանձին ուղղությունների բացահայտ հակամարտությամբ, այլ հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամով, որը կարող է արտահայտվել, օրինակ, հոգեբանության տեսական մասնատվածությամբ պայմանավորված մեթոդաբանական ճգնաժամի հիմնախնդրի քննարկման դաշտում ճգնաժամի առկայությամբ։ Հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամը, իր հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ  հոգեբանական տեսությունների բազմազանության պայմաններում պատմականորեն չի ձևավորվել այնպիսի մեթոդաբանություն, որը կնախորդեր հոգեբանական հայեցակարգերին, չէր բխի դրանցից ու կստեղծեր դրանք համատեղ դիտարկելու միասնական մեթոդաբանական դաշտ ձևավորելու հնարավորություն։ Միասնական մեթոդաբանության բացակայության պարագայում անհնարին է դառնում հոգեբանության տեսական մասնատվածության խնդրի քննարկումը, ինչը նշանակում է, որ հոգեբանութան միասնականացմանը պետք է նախորդի հոգեբանության մեթոդաբանության միասնականացումը։ Միասնական մեթոդաբանություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ որպես դրա առարկա կանխադրվում է բոլոր պատմականորեն տրված և շրջանառվող հոգեբանական հայեցակարգերին մեթոդաբանորեն նախորդող հոգեբանություն։ Այդպիսի հոգեբանության հնարավորությունն անմիջականորեն կապված է հոգեբանության մեթոդաբանական գոյականության խնդրի հետ, որը վերաբերում է հոգեբանական բոլոր հայտնի հայեցակարգերից անկախ հոգեբանության գոյությանը։ Վերջինս հանդես է գալիս որպես հոգեբանական գիտելիքի հնարավորության և հոգեբանական հայեցակարգերի ձևավորման անհրաժեշտության առանցքներով կազմված հարթություն, որտեղ կարող են համադրվել և համատեղ դիտարկվել հոգեբանական բոլոր հայեցակարգերը։

Հեղինակի կենսագրությունը

  • Գագիկ Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

    սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ

Հղումներ

Mammen J., Mironenko I. Activity theories and the ontology of psychology: learning from Danish and Russian experiences. // Integrative Psychological and Behavioral Science, 2016, Vol. 49, No. 4, p. 681․

O’Connel D.C.Die Crise der Psychologie?// Journal of Social Distress and the Horaeless, 1996, Vol. 5, No. 4, p. 343.

Goertzen J.R. On the Possibility of Unification.The Reality and Nature of the Crisis in Psychology.// Theory & Psychology. Vol 18, Issue 6, 2008, pp. 829-852, p.830․

Gruber H.E., Gruber S.L. Where is the Crisis in Psychology.// Journal of Social Distress and the Homeless, Vol. 5, No. 4, 1996, p. 348.

Bakan D. The Crisis in Psychology.// Journal of Social Distress and the Homeless, Vol. 5, No. 4, 1996, p. 335.

Staats A.W. Unified Positivism: Philosophy for Uninomic Psychology.// Current Issues in Theoretical Psychology. Selected/Edited Proceedings of the Founding Conference of The International Society for Theoretical Psychology held in Plymouth, U.K., 30August-2 September, 1985. North-Holland: Amsterdam, New York, Oxford, Tokyo, 1987, p.299

Groot, A.D. de Unifying psychology: Its preconditions. // In W.J. Baker, M.E.Hyland, R. van Hezewijk, & S. Terwee (Eds.), Recent trends in theoretical psychology , Vol. 2, pp. 1–25, New York: Springer-Verlag, 1990, p. 4․

Հայերէն բացատրական բառարան։ Չորս հատորում, Հատոր առաջին, Ա-Ե։ Հայկական ՍՍՌ Պետական հրատարակչութիւն, Երեւան, 1944, էջ 459)։

Popper K. Objective Knowledge.An Evolutionary Approach. Clarendon Press, Oxford, 1994, pp.107-108.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-11-15

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Պետրոսյան Գ. (2024). Հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամը, հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամն ու հոգեբանության գոյականության հիմնախնդիրը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(3 (45), 61-72. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.061

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները