Պար հասկացությունը և նրա բառակազմական առանձնահատկությունները գրական հայերենում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.119

Բանալի բառեր-:

պար, գրաբար, միջին հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն, բառակազմություն, արմատ, ածանց, բարդ բառեր, նորակազմություն

Ամփոփում

Աշխատանքը խորքային և մանրամասն ուսումնասիրություն է, որն ընդգրկում է «պար» արմատի ծագումնաբանական, իմաստաբանական առանձնահատկությունները հայերենի տարբեր ժամանակահատվածներում և բառակազմական հնարավորությունների արտահայտությունը գրական հայերենում:  Այն մի կողմից` տարժամանակյա քննություն է` «պար» հասկացության իմաստային զարգացումների դիտարկմամբ, մյուս կողմից` համաժամանակյա քննություն`  «պար» եզրույթով բաղադրությունների վերլուծությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել «պար» արմատի նրբիմաստներին, բազմիմաստությանը և իմաստային փոփոխություններին: Առանձնացվել են նաև «պար» արմատով բաղադրված նորակազմությունները, որը կարևոր է հայոց լեզվի բառապաշարի ուսումնասիրության տեսանկյունից։

Ինչ­պես ցույց է տա­լիս ու­սում­նա­սի­րութ­յու­նը, «պար» ար­մա­տը ոչ միայն պահ­պա­նել է իր հնա­գույն ի­մաստ­նե­րը, այլև հարս­տա­ցել է նո­րե­րով՝ պայ­մա­նա­վոր­ված մշա­կու­թա­յին և հա­սա­րա­կա­կան փո­փո­խութ­յուն­նե­րով։

Բա­ռա­կազ­մութ­յան տե­սանկ­յու­նից այն դրսևո­րում է մեծ բազ­մա­զա­նութ­յուն՝ լի­նե­լով բա­զում ա­ծան­ցա­վոր, բարդ և հա­րադ­րա­վոր բա­ռե­րի հիմք։ Դ­րանց մի մա­սը պահ­պա­նել է իր գոր­ծա­ծութ­յու­նը, մինչ­դեռ ո­րոշ բա­ռեր դար­ձել են հազ­վա­դեպ կամ հնա­ցած։ 

Հեղինակի կենսագրությունը

  • բ․գ․թ․ Լուսինե Ա․ Ղամոյան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

    ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Հղումներ

Aghayan, Ed. 1976. Ardi hayereni bacʿatrakan baṙaran. Yerevan.

Aghayan, Ed. 1974. Baṙaknnikan ew stugabanakan hetazotutʿyunner. Yerevan.

Ačaṙyan, H. 1979. Hayerēn armatakan baṙaran. Vol. D. Yerevan.

Avetikʿean, G., Kh. Siwrmelean, and M. Awgerean. 1836–1837. Nor baṙgirkʿ haykazean lezui. Vols. 1–2. Venetik.

Zhamanakakicʿ hayereni bacʿatrakan baṙaran. 1969–1980. Vols. 1–4. Yerevan.

Łazarean, R. 2000. Grabarī baṙaran. Vols. 1–2. Yerevan.

Łazaryan, R., and H. Avetisyan 2009. Mijin hayereni baṙaran. Yerevan.

Malkhaseancʿ, St. 1944. Hayerēn bacʿatrakan baṙaran. Vol. 1. Yerevan.

Nor baṙer (compiled by A. Galstyan et al.). 2015–2022. A–Z. Yerevan.

Čahukyan, G. 2010. Hayeren stugabanakan baṙaran. Yerevan.

Sakʿapetoyean, R. 2011. Arevmtahayerēn–arevelahayerēn nor baṙaran. Yerevan.

Sukiasyan, A. 1967. Hayocʿ lezvi homanišneri baṙaran. Yerevan.

Vardan Aygekcʿi. 1977. Arakner, Voskeṗorik (Nmushner hin ew miǰnadaryan arzakicʿ). Yerevan.

Tioyean, S., A. 2021. Fišenkčʿean, and Y. Marašlean. Nor baṙer arevmtahayereni mej. Book A. Yerevan.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-11-06

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Ղամոյան Լ. (2025). Պար հասկացությունը և նրա բառակազմական առանձնահատկությունները գրական հայերենում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(3 (48), 119-127. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.119