Կոմիտասն իր նամակների հայելիում
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.021Բանալի բառեր-:
Կոմիտաս, նամականի, հոգեբանության ու մտածողության բացահայտում, հույզերի խտացված տիրույթ, վավերագիր, աստվածատուր հանճար, համաշխարհային ճանաչում, հայ երգի կենդանի հանրագիտարանԱմփոփում
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, մանկավարժ, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Սողոմոն Սողոմոնյանը՝ Կոմիտասը, ազգային խորհրդանիշներից է, որի ճակատագիրը գրեթե նույնական է ընկալվում հայոց ճակատագրին: Բազմաթիվ են նրան նվիրված ուսումնասիրությունները, սակայն առեղծվածային իր կերպարով Կոմիտասը շարունակում է մնալ հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում:
Սույն հոդվածում ամփոփ վերլուծությամբ ներկայացվում են Կոմիտասի նամակների աշխարհայացքային ու հոգեբանական որոշակի տիրույթներ, դրանցում խտացված խորքային փիլիսոփայությունը, որտեղ վարդապետը բացահայտվում է իբրև իր միջավայրի ու երկրի զավակ, իբրև համաշխարհային ճանաչման հասած բացառիկ երաժիշտ և անհատականություն՝ իր մարդկային բարձրակիրթ նկարագրով, ներաշխարհի մակընթացություններով, դրամատիկ ապրումներով: Հոդվածի նպատակն է՝ ա. Կոմիտասի բազմաշերտ նամակների ուսումնասիրությունը դիտարկել որպես անհատականության աշխարհայացքի ու ներաշխարհի բացահայտման բացառիկ գործիք, բ. մեր օրերի գեղարվեստական գիտակցության տեսանկյունից իմաստավորել նամակների հանգուցային հաղորդագրությունները, գ. բացահայտել միջմշակութային հաղորդակցության գործընթացը Կոմիտասի նամակների օրինակով՝ վեր հանելով դրանցում առկա ազգային ու համամարդկային գաղափարները:
Հետազոտության խնդիրներն են՝ ա. ուսումնասիրել և մեկնաբանել Կոմիտասի նամակներում համամարդկային և ազգային գաղափարների համընկնումների ծածկագրված նշանային տարածությունները, բ. քննել հայ մշակույթի, երաժշտարվեստի ինքնության ֆենոմենը համաշխարհային մշակութաբանության դաշտում։
Նյութի քննությունն իրականացվել է պատմահամեմատական, նկարագրական և վերլուծական մեթոդներով:
Նամակների էջերում Կոմիտասի առեղծվածը մինչև վերջ չի բացահայտվում, սակայն բանաձևվում է մի ճշմարտություն. Կոմիտասը մաքրեց, նոտագրեց, ստեղծեց մեր երգի վսեմ հայրենիքը, որն իր անթերի ու պայծառ գոյությամբ անպայմանորեն մաս է կազմում հայոց պատմության մշտագո փիլիսոփայության։
Հղումներ
Amenayn hayoc yergi vehapʿarry. Komitas vardapet, Er., Heghinakayin hrat., 2019
Badikyan Kh., Komitase’ inchpisin yeghel e, Er., Zangak hrat., 2013
Brutyan Ts., Komitas, Er., Hayastan hrat., 1969
Brutyan Ts., Komitas hayoc pʿarose, Er., Hayastan hrat., 2009
Gasparyan S., Komitas. kyankʿë, gorcutʿyunë, steghtsagorcʿutʿyunë, Er., Haypethrat, 1961
Komitas, Er., HSSH GA hrat., 1969
Komitas, Yerkeri zhoghovadzu, h. 7, Er., «Anahit», 1997
Komitas. namakner, Er., GATʿ hrat., 2007
Komitas vardapet (1869-1935), Er., «Sargis Khachencʿ», 2009
Komitase zhamanakatsʿneri husherum yev vkayutʿyunnerum, Er., «Sargis Khachencʿ», 2009
«Mshakoytʿ», hm. 3-4, Pariz, 1935
Charencʿ E., Yerkeri zhoghovadzu, h. 3, Er., «Sovetakan grogh» hrat., 1987
Sahakyan L., Ditarkumner Komitas vardapet yev Hay Arakʿelakan yekeghetsʿi arnjutʿyunneri shrj, Patmabanasirakan handes, hm. 3, Er., 2021
Sevak P., Yerkeri zhoghovadzu, h. 5, Er., «Hayastan» hrat.,
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Yeva Mnatsakanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.