Դերանվան աբրահամյանական ըմբռնումը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.088

Բանալի բառեր-:

դերանուն, ցուցական դերանուն, փոխադարձ դերանուն, հարաբերական դերանուն, դերանվանական հոլովում, բառակազմություն, ածանց, բարդ դերանուն, շարահյուսական գործառույթ, ոճական կիրառություն

Ամփոփում

Դերանվան՝ որպես խոսքի մասի, ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ ոչ միօրինակ է և հստակ, կան տարակարծություններ, տարբեր տեսակետներ: Չկա միօրինակություն նույնիսկ դերանվանը տրված սահմանումների հարցում:

Սույն հոդվածը նվիրված է այս խոսքի մասի՝ Սերգեյ Աբրահամյանի կողմից կատարված ծավալուն և արժեքավոր հետազոտության վերլուծությանը, բերած նորույթներին:

Արդի հայերենի դերանուններն ուսումնասիրելով խորաքնին և նորովի՝ Ս. Աբրահամյանը դասակարգել է դրանք, տեսակավորել, բնութագրել յուրաքանչյուր տեսակը՝ որոշ դեպքերում առաջարկելով նոր անվանումներ դրանց համար, բացահայտել դերանունների ձևաբանական, շարահյուսական առանձնահատկությունները և, որ ամբողջովին նորություն էր հայ քերականագիտության մեջ, քննել դրանց կազմությունը, բառակազմական նշանակությունը և ոճական կիրառությունները:

Գիտնականը իրավացիորեն մերժել է տարածված այն տեսակետը, թե դերանունների գլխավոր հատկանիշը այլ խոսքի մասերին փոխարինելու գործառույթն է, որդեգրել այն համոզումը, որ դերանունների մեծ մասը զուրկ է փոխարինման գործառույթից, և որ այդ գործառույթը կատարող մի խումբ դերանուններ էլ ոչ միշտ են կատարում այն:

Դերանունների դասդասման հիմքում դնելով առարկան, հատկանիշը ինչպես արտահայտելու, ինչ հարաբերությամբ դրանք ցույց տալու հիմունքը՝ հայագետը փոփոխություն է մտցրել արդի հայերենի դերանվանական համակարգում՝ միավորելով որոշ տեսակներ և վերանվանելով մի քանիսը: Արդյունքում տարբերակել է դերանվան վեց տեսակ՝ անձնական (դիմային), ցուցական, փոխադարձ, որոշյալ (հանրական), անորոշ (մասնական), հարցական-հարաբերական (բացարձակ անորոշ): Փոխել է անձնական, ցուցական դերանուններին տրվող սահմանումները, միավորել որոշյալն ու ժխտականը և այլն: 

Հեղինակի կենսագրությունը

  • Anna Abajyan, Երևանի պետական համալսարան
    ԵՊՀ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

Հղումներ

1. Abajyan, A. 2012. Deranvan ymbrnumy // Hayoc lezun ev grakanut’yuny dprocum, N 3, 31-38 (in Armenian).

2. Abajyan, A. 2006. Hayereni holovakan hamakargi ymbrnumy ev patmakan zargacumy haj k’erakanut’yan mej, Yerevan, Yerevani petakan hamalsarani hratarakchut’yun, 444 ej (in Armenian).

3. Abrahamyan, S. 1956. Ardi hayereni deranunnery, Yerevan, HSSR GA hrat., 351 ej (in Armenian).

4. Asatryan, M. 2002. Zhamanakakic hayoc lezu. Dzevabanut’yun, Yerevan, Yerevani petakan hamalsarani hratarakchut’yun, 217 ej (in Armenian).

5. Avetik’yan, G. 1823. K’erakanut’yun haykakan, I Venetik, I vans Srbuyn Xazaru, 231 ej (in Armenian).

6. Hayoc lezvi k’erakanut’yun, Yerevan, Yerevani petakan hamalsarani hratarakchut’yun, 625 ej (in Armenian).

7. Adonc, N. Dionisij Frakijskij i armjanskie tolkovateli. Petrograd, 1915 (In Russian)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-11-06

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Abajyan, A. (2025). Դերանվան աբրահամյանական ըմբռնումը. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(3 (48), 88-100. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.088

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները