Պարույր  Սևակի  Դանիել  Վարուժանը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.007

Բանալի բառեր-:

բանաստեղծություն, բանաստեղծական շարք, Դանիել Վարուժան, հայրենիք և հայրենասիրություն, ազգայինը և համազգայինը, ինչ-ը և ինչպես-ը, ներհակություն և երկընտրանք, իդեալ և իրականություն

Ամփոփում

Հայ մեծ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր՝գրականագետ-գրաքննադատ  Պարույր Սևակի գիտական հետաքրքրությունների շրջանակում, սկսած ուսանողական տարիներից, եղել են թե՛ հայ միջնադարի, թե՛ նոր ու նորագույն  շրջանների ու ժամանակակից  գրողներ,  արդի գրաքննադատությանը հետաքրքրող տեսական խնդիրներ: Այս հոդվածը  անդրադարձ է հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի պոեզիայի  սևակյան մեկնաբանությանն ու գնահատությանը, որ սկսվել էր դեռ ուսանողական տարիներից ու շարունակվել կյանքի հետագա տարիներին:

     Հոդվածում դիտարկման նյութ են դարձել Սևակի՝ տարբեր տարիների  անդրադարձները Վարուժանի ստեղծագործությանը, մասնավորապես Սևակի  1945թ. փետրվար թվակիր  ,,Վարուժանի պոեզիան,, ընդարձակ ուսումնասիրությունը: Հոդվածի նպատակն է  ցույց տալ, որ այդ ուսումնասիրությունը իրապես   գրականագիտական մի լուրջ հետազոտություն է, կառուցիկ՝ առաջադրույթներով,  փաստարկումներով ու եզրակացություններով,  ինքնատիպ  և նոր խոսք է  իր ժամանակի  /ինչու չէ՝ նաև հետագա / վարուժանագիտության մեջ:

Հեղինակի կենսագրությունը

  • Վազգեն Գաբրիելյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պատվավոր վարիչ

Հղումներ

Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, 1974, էջ 77: Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 5, Երևան, 1974, էջ 389: Գագիկ Դավթյան, Իմ Սևակը, Երևան, 2024, էջ 31-32:

Լևոն Հախվերդյան, Պարույրը, Երևան, 1987, էջ 35: <<Հուշամատեան Դանիել Վարուժանի>>, Փարիզ, 1958, էջ 64:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-19

Ինչպես մեջբերել

Գաբրիելյան Վ. (2025). Պարույր  Սևակի  Դանիել  Վարուժանը. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 4, 7-22. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.007