Թումանյանի դիմանկարն ըստ Պարույր Սևակի
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.023Բանալի բառեր-:
գրականություն, բանաստեղծություն, գրականագետ, խորհրդանիշ, ընդհանրացում, չափանիշ, մեթոդ, նախասիրություն, համեմատություն, գնահատումԱմփոփում
Հոդվածում նշվում են Սևակ գրականագետի այն ըմբռնումներն ու չափանիշները, որոնցով առաջնորդվում է հեղինակն իր ուսումնասիրության մեջ։ Հատուկ ուշադրություն է հրավիրվում Սևակի վերլուծական մեթոդին, ըստ որի նա նախապես Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնացնում է առանցքային հիմնական ուղղությունները և թեմատիկ նախասիրությունները, որոնք ստանում են ընդհանրացնող և ինչ-որ տեղ խորհրդանշական իմաստ։ Իր վերլուծության մեջ Սևակն առաջնորդվում է ոչ այնքան շատերի կողմից ընդունված ժամանակագրական սկզբունքով, այլ, եթե կարելի է ասել, հորիզոնական մի գծի վրա է հերթականորեն ներկայացնում Թումանյանի ստեղծագործության մեջ ընդհանրացնող և խորհրդանշական իմաստ ունեցող վերնագրերը։ Դրանք են՝ <<Հառաչանք>>, <<Հայրենիքիս հետ>> և <<Դեպի Անհունը>> անվանումները։ Այդ վերնագրերի ներքո Սևակը բացահայտում է Թումանյանի կենսափիլիսոփայությունը։ Ըստ այդ ընդհանրացումների՝ հոդվածում ուշադրություն է հրավիրվում Սևակի կողմից Թումանյանին տրված գնահատականներին։ Բացահայտվում են նաև սևակյան մոտեցման սկզբունքները՝ Թումանյանի համեմատությունը հայ մշակույթի, մասնավորապես գրական մեծերի՝ Խորենացու, Նարեկացու, Աբովյանի հետ։ Ըստ այդմ՝ հոդվածն ունի երկու շերտ՝ Սևակի մոտեցումը Թումանյանին՝ մեծերի շարքում և Սևակի՝ իբրև գրականագետի բնորոշումն ըստ վերը նշված սկզբունքների։
Հղումներ
Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, Եր․, 1974։ Պարույր Սևակ, Մուտք, <<Սովետական գրող>> հրատ․, Եր․,1985։ Լևոն Հախվերդյան, Պարույրը, Եր․, <<Սովետական գրող>>, 1987թ։
Հրանտ Թամրազյան, Երկեր, հ․ Դ, Եր ․ <<Նայիրի>> հրատ , 2013։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.