Խաչատուր Աբովյանի գրաբարագիր ժառանգության լեզվական-բանասիրական քննություն

Հեղինակներ

  • Նարինե Դիլբարյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.045

Բանալի բառեր-:

գրաբար, բարբառներ, աշխարհաբար, հին լեզվի կենսունակացում, Մխիթարյան միաբանություն, «Դորպատյան օրագրեր», լեզվաշինարարություն, նորակազմ բառեր, փոխառություններ

Ամփոփում

Խաչատուր Աբովյանի գրական և մանկավարժական գործունեությունն անքակտելի կապված է նոր գրական հայերենի՝ արևելահայերենի ձևավորման և զարգացման պատմության հետ։ «Մեծ Լուսավորիչ» տիտղոսին արժանացած Աբովյանը մեծ  ջանքեր է ներդրել, որպեսզի  կրթությունը հասանելի դառա բոլոր երեխաների, հասարակության տարբեր շերտերի համար։ Այդ շրջանում հին գրական հայերենը՝ գրաբարը, արդեն կորցրել էր իր հաղորդակցական հնարավորությունները, բայց նոր գրական լեզուն դեռ ձևավորված չէր, հասարակության տարբեր շերտերը հաղորդակցվում էին հայերենի բազմազան բարբառներով։ Մխիթար աբբահոր և ողջ Մխիթարյան միաբանության նվիրյալ գործունեությունը ոգևորել է երիտասարդ Աբովյանին՝ վերակենդանացնելու հին գրական հայերենը։ Այս է պատճառը, որ մեծ գրողը ստեղծել է հին հայերենով գրված հարուստ գրական-գիտական ժառանգություն։ Նա հին հայերենով գրել է հոգևոր բանաստեղծություններ, աղոթքներ երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև Դորպատում իր ուսումնառության կարևորագույն շրջանի մասին պատմող օրագրերը։  «Դորպատյան օրագրերի» լեզուն դյուրընկալ, պարզ, ժողովրդական գրաբարն է, որով, ըստ ամենայնի, հաղորդակցվում էին երիտասարդ էջմիածնական ուսանողները։ Մեր այս հետազոտության միջոցով բացահայտել ենք Աբովյան նոր գրական հայերենի ձևավորման մոտեցումները և գաղափարաբանությունը՝  հին հայերեն (գրաբար) - բարբառներ - նոր գրական հայերեն (աշխարհաբար) միացյալ, ժառանգորդական ամուր հիմքի վրա։ 

Հեղինակի կենսագրությունը

  • Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Հղումներ

․ Խաչատուր Աբովյան, Բանաստեղծություններ․ Սա կոչում եմ այժմ և այսուհետ, մինչև օրերը հավիտենական՝ Հայաստան, Եր․, 2023։

․ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, 6-րդ հատոր, Հայկական ՍՍՌ հրատարակչություն Երեվան, 1955, «Դորպատյան օրագրեր»։

․ Խաչատուր Աբովյան, Աղոթարան, Եր․ 2023։

․ Վ․ Համբարձումյան, Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ․, Եր․, 1990։

․ Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1837, հ․ 2, էջ 152։

․Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Եր․, 2008, հ․5, էջ 187։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-07-15

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Դիլբարյան Ն. (2024). Խաչատուր Աբովյանի գրաբարագիր ժառանգության լեզվական-բանասիրական քննություն. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 15(2 (44), 45-55. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.045

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>