Էլպիս Կեսարացյանը և «Կիթառ» հանդեսը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.025

Բանալի բառեր-:

Էլպիս Կեսարացյան, «Կիթառ», առաջին հայ կին խմբագիր, օսմանյան կայսրություն, 19-րդ դար

Ամփոփում

Սույն ուսումնասիրությունը յուրօրինակ գրականագիտական հետաքննություն է, որի շրջանակներում պարզաբանվել են ուշագրավ մի շարք հարցեր՝ ի՞նչ առաքելություն էր ստանձնել 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած առաջին հայուհի խմբագիր, լրագրող, գրող-հրապարակախոս Էլպիս Կեսարացյանը (1830-1913), ի՞նչ պայմաններում է նա իր գրական-մշակութային և սոցիալ-հասարակական գործունեությունը ծավալել, ի՞նչ մարտահրավերների է հանդիպել այդ ընթացքում: Հետաքննական, կենսագրական, համեմատական և այլ բնույթի վերլուծությունների միջոցով բացահայտվել են Էլպիս Կեսարացյանի կատարած այն բազմաթիվ դերերը՝ կին-խմբագիր, կին-հրապարակախոս, կին-հրատարակիչ, կին-թարգմանիչ, կին-ուսուցիչ, որոնք նա կարողացել է իրացնել՝ ապրելով օսմանյան կայսրապետության բռնաճնշումների և գրաքննության պայմաններում: Էլպիս Կեսարացյանի գործունեության ու երկերի ուսումնասիրությամբ հիմնավորվում է, որ հետամուտ լինելով բռնատիրական հասարակությունում կանանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, բարձրացնելով ազգային կրության, դաստիարակության կարևորագույն խնդիրները՝ հեղինակի գերնպատակը սոցիումի կատարելագործումն էր:

Ուսումնասիրությունը կատարվել է՝ հաշվի առնելով 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում առկա աշխարհաքաղաքական և պատմական համատեքստերը, կայսրապետական գրաքննության առկայությունը, Կեսարացյանի խմբագրած «Կիթառ» հանդեսի վերաբերյալ շրջանառված քննադատությունները, ընդգծվել է այն անկոտրում կամքը, որով ամբողջ կյանքում առաջնորդվել է առաջադեմ կին գործիչը՝ որպես քրիստոնյա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:

Հեղինակի կենսագրությունը

  • Նաիրա Համբարձումյան, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հղումներ

«Արեւմուտք», Բարիզ, 1864, թիւ 2, 3

«Ծաղիկ», Զմյուռնիա, 1861, թիվ 15, 1863, թիվ 65, թիվ 66

«Ծաղիկ», 1906, Կ. Պօլիս, էջ 390-391

«Կիթառ» (հանդէս ամսօրեայ), Կ. Պօլիս, տպ. Ռ. Յ. Քիւրքճեան, 1862-1863

«Հավերժահարս», Հանդէս կիսամսեայ, Զմյուռնիա, տպ. Տէտէան, 1862

«Մասիս», Կ. Պօլիս, 1862, թիւ 547

«Վարդ», Կ. Պոլիս, 1862, թիւ 4

Ազգային Սահմանադրութիւն Հայոց, 1860, Կ. Պօլիս, Ստամպօլ

Ազգային Սահմանադրութիւն Հայոց, 1863, Կ. Պօլիս, Ստամպօլ

Բարսեղյան Հ., Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշումը, Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, Եր., «9-րդ հրաշալիք», 2006, էջ 55 (364)

Գյալէմքեարեան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. Ա, Վիեննա, Մխիթարեան տպ., 1893

Թէոդիկ, Ամենոյն Տարեցոյցը, Կ. Պօլիս, 1911

Լեւոնեան Գ., Հայոց Պարբերական Մամուլը, Աղեքսանդրապոլ, 1895

Խառատյան Ա., Արեւմտահայ պարբերական մամուլը եւ գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908 թթ.), ՀԽՍՀ ԳԱ պատմ.

ին-տ, Եր., ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1989

Կարինյան Ա. Բ., Արեւմտահայ լուսավորիչները 1860-1870-ական թթ., «Տեղեկագիր», Եր., 1944

Կեսարացեան Ե., Նամականի առ ընթերցասէր հայուհիս, Կ. Պօլիս, տպ. Կ. Պարոնեան, 1879

Հակոբյան Մ., Զմյուռնահայ պարբերական մամուլը (1861-1880), Եր., 1987

Համբարձումյան Ն., Կ. Պոլսի հայոց բարեգործական ընկերությունների եւ վարժարանների դերակատարությունը կանանց ազատագրության գործընթացներում 19-րդ դարի երկրորդ կեսին, «Գիտական Արցախ», թիվ 4(11), 2021

Համբարձումյան Ն., Մշակութային, բարեգործական եւ պարզասիրաց ընկերությունների եւ միությունների դերակատարությունը կանանց ազատագրության գործընթացներում 19-րդ դարի երկրորդ կեսի Կ. Պոլսում, «Գիտական Արցախ», թիվ 1(44), ԵՊՀ

հրատ., 2022

Պառնասեան Վ. Պ., Ուսումնական եւ գրագիտական տրամախօսութիւնք (Մեղուն եւ գեղեցիկ սեռը: - Իշխանուհին Ալեքսանտրա: - Մ. Աքսիպ: - Մ. Օքթավ Ֆեօյլէ: Սիբիլլա: Կիթառ: - Յորդոր ազգային յառաջադիմութեան), «Մասիս», Կ. Պօլիս, 1862, թիւ 582

Պողոսեան հ.Ե.վ., Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա-Գ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1957, 1963, 1967

Պողոսյան Հ.Ե.վ., Հայ խմբագրուհիներ, Վիեննա, Մխիթարեան տպ., 1953

Ստեփանյան Գ., «Կենսագրական բառարան» (Հայ մշակույթի գործիչներ), հ. Բ (ԺՄել), Եր., «Սովետական գրող» հրատ., 1981

Տյուսաբ Ս., Երկեր, Եր., «Սովետական գրող» հրատ., 1981

Fionnuala Dillane, What is a Periodical Editor? Types, Models, Characters, and Women, Journal of European Periodical Studies, 6.1 (Summer 2021)

Marie Nedregotten Sørbø. Fourfold Female: Birgithe Kühle’s Pioneer Norwegian Journal Provincial-Lecture (1794) and Her European Book Collection, Journal of European Periodical Studies, 6.1 (Summer (2021))

Mek.-B. Dadian, La Société arménienne contemporaine, les Arméniens de l’Empire Ottoman, Revue des Deux Mondes, 2e periode, tome 69, (1867)

«Մեղու», Կ. Պօլիս (Ի Ղալաթա), 1862

Victorian Periodicals Review 48.3 (Fall 2015). The special issue, “A Return to Theory”

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-07

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Համբարձումյան Ն. (2025). Էլպիս Կեսարացյանը և «Կիթառ» հանդեսը. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(1 (46), 25-44. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.025