Արևմտահայ պարբերական մամուլը 1840-ական թթ. Շվեյցարիայում ազգային շարժումների մասին

Հեղինակներ

  • Ֆելիքս Մովսիսյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.22.1.055

Բանալի բառեր-:

Զոնդերբունդ, համադաշնություն, հայ պարբերական մամուլ, Շվեյցարիա, սահմանադրություն, քաղաքացիական պատերազմ

Ամփոփում

 

1840-ական թվականներին Շվեյցարիայում ծավալված կանտոնային շարժումը չվրիպեց ժամանակի հայ պարբերական մամուլի ուշադրությունից։ Դրան անմիջականորեն անդրադարձան արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարակիր «Արշալույս Արարատյան», «Հայաստան» ու «Եվրոպա» թերթերը։ Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը շվեյցարական ազգային շարժումը բնորոշում էր որպես «ներքին շփոթություններ», որոնք պայմանավորված էին 1830 թ. հուլիսյան հեղափոխության ու արմատականների քարոզչության ազդեցությամբ։ Ըստ թերթի՝ արմատական կանտոնները ցանկանում էին գործող իշխանությունները տապալել ու հանրապետական կարգեր հաստատել։ Մխիթարյանները 1815 թ. Վիեննայի դաշնագրությամբ Եվրոպայում ճանաչված միապետական կարգերի կողմնակիցներ էին, ուստի կանտոնների պայքարն անվանում էին «խռովություն»։ Կաթոլիկ Մխիթարյանները կանտոնային շարժման մեջ կարևորում էին նաև կրոնական խնդիրը՝ դժգոհելով, որ բռնությունների են կիրառվում եկեղեցու դեմ, փակվում են վանքերը։ «Արշալույս Արարատյանը» վստահ չէր, որ խռովարար լեռնային կանտոնները հաջողության կհասնեին։ Թերթը կանտոնների պայքարի մասին իր դիրքորոշումը բացահայտ չէր արտահայտում. բավարարվում էր քողարկված կարծիք արտահայտել իր գաղափարակից եվրոպական մամուլի հրապարակումներով։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» պաշտոնաթերթը նույնպես չէր անտեսում կանտոնային շարժման մեջ կրոնական պարը, բայց գերադասատում էր այդ մասին պատմել սոսկ «որպես պատմիչ»։

Հղումներ

Galēmk'earean G. 1893, Patmutiwn hay lragrutean, Vienna, Mkhit'arean tparan. [In Armenian]

“Arshaluys araratyan”, Zmyurnia, 1847, 19 septemberi, № 294; 31 hoktemberi, № 297; 14 noyemberi, № 298; 28 noyemberi, №299; 12 dektemberi, № 300; 1848, 9 hunvari, № 302; 6 petrvari, № 304; 19 marti, № 307. [In Armenian]

“Europe”, Vienna, Mkhit'arean tparan, 1847, 13 hulisi, № 3; 14 septemberi, № 12; 19 hoktemberi, № 17; 28 dektemberi, № 27; 1848, 25 hunvari, № 4; 1 petrvari, № 5; 8 petrvari, № 6; 22 petrvari, № 8; 11 aprili, № 15; 13 hunisi, № 24; 27 hunisi, № 26; 3 hoktemberi, № 40; 21 noyemberi, № 47; 12 dectemberi, № 50; 1849, 6 marti, № 10; 12 hunisi, № 24. [In Armenian]

“Hayastan”, Kostandnupolis, 1848, 6 marti, № 89; 27 marti, № 92; 8 mayisi, № 98; 5 hulisi, № 106; 2 hoktemberi, № 119; 9 hoktemberi, № 120; 23 hoktemberi, № 122; 6 noyemberi, № 124; 20 noyemberi, № 126; 27 noyemberi, № 127; 18 dectemberi, № 130; 1849, 8 hunvari, № 133; 22 hunvari, № 135. [In Armenian]

Debidur A. 1995. Diplomaticheskaja istorija Evropy 1814-1878. Perevod s fr. Tom 1, Rostov-na- Donu, Feniks. [In Russian]

Zak L.A. 1966. Monarxi protiv narodov. Moskva. Izd. Mezhdunarognye otnoshenija. [In Russian]

Istorija ХIХ veka 1938. Pod redakcij Lavissa i Rambo. Perevod s fr. Tom 3, Moskva, Gosudarstvennoe social'no-ekonomicheskoe izdanie. [In Russian]

Revolucii 1848-1849 gg. 1952. Pod redakcij F. V. Potyomkina I A. I. Moloka, Tom 2, Moskva, Izd. Akademii nauk [In Russian]

Folker P. Istorija Shvejcarii. Perevod s nem. Moskva, Izd. Ves' mir. [In Russian]

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-09

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Արևմտահայ պարբերական մամուլը 1840-ական թթ. Շվեյցարիայում ազգային շարժումների մասին (Մովսիսյան Ֆ. . ., Trans.). (2026). Պատմություն և մշակույթ , 22(1), 55-67. https://doi.org/10.46991/hc.2025.22.1.055