ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱՆՁԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԵՋ

Հեղինակներ

  • Ս. Ս. Խաչիբաբյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).284

Բանալի բառեր-:

ստեղծարարություն, ստեղծագործական պոտենցիալ, ստեղծարարության բնութագրիչներ, խթանում, ավազանկարչություն

Ամփոփում

Սույն հոդվածը նվիրված է ստեղծարարության՝ որպես անձի ինտեգրալ որակի էության, կառուցվածքի, հիմնական բնութագրիչների վերլուծությանը երևույթի ուսումնասիրության պատմական զարգացման համատեքստում: Գլխավոր շեշտադրումները արվել են՝ հիմնվելով հումանիստական ուղղության պատկերացումների, ինչպես նաև վերջին տասնամյակներում արդիականություն վայելող՝ ստեղծարարության բազմագործոնային տեսության գիտական մոտեցումների վրա: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվել ստեղծարարության առանձին բնութագրիչների խթանման հարցին՝ որպես ստեղծագործական ներուժի ակտիվացման ճանապարհի, ինչը առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով աշխատանքում ընդգրկված է ստեղծարարության խթանման՝ մեր կողմից մշակված ֆունկցիոնալ մոդելը: Հոդվածի սահմաններում արծարծվել է նաև ստեղծարարության խթանման ուղիների հարցը, և այդ համատեքստում ներկայացված է նկարչության մի նոր և յուրահատուկ եղանակ՝ ավազանկարչությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-09-27

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Խաչիբաբյան Ս. Ս. (2019). ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱՆՁԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԵՋ. Արդի հոգեբանություն, 2(3 (5), 284-291. https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).284