ՎԻՐԱՀԱՅՈՑ-ՂԱՐԱԲԱՂԻ ԶՈՆԱՅԻ ՍԵՅՍՄԱՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ԲԼՈԿՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հեղինակներ

  • Կ․Ս․ Ղազարյան ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եվ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, Գյումրի, Հայաստան
  • Ռ․Ս․ Սարգսյան Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամ, Գյումրի, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.1.023

Բանալի բառեր-:

block structure, tectonic activity, seismic activity, earthquake prone blocks

Ամփոփում

Սույն հոդվածում վերլուծվել է Վիրահայոց-Ղարաբաղի (Սոմխեթո-Կապանի) երկրատեկտոնական զոնայի սեյսմատեկտոնական ակտիվությունը: Ժամանակակից տեկտոնա-երկրաձևաբանական մեթոդների լայն կիրառությամբ կատարվել է բլոկների նորագույն տեկտոնական (նեոգեն-չորրորդական) ակտիվության վերլուծություն, ինչի հիման վրա կատարվել է բլոկների դասակարգում: Որպես տարածքի բլոկային մոդել կիառվել է ՀՀ տարածքի ձևակառուցվածքային շրջանացման խոշորամասշտաբ սխեմա, որն արտահայտում է դրա ամբողջ լինեամենտա-բլոկային գոյացումները: Հաջորդ քայլով անցկացվել է ժամանակակից տարածքի սեյսմիկության վերլուծություն, հիմնված՝ այս տարածքում գրանցված տարբեր ուժգնության երկրաշարժերի վիճակագրության վրա: Հաշվվել է յուրաքանչյուր բլոկի սահմաններում անջատված գումարային սեյսմիկ էներգիայի մեծությունը: Արդյունքում կազմվել է Վիրահայոց-Ղարաբաղի երկրատեկտոնական զոնայի սեյսմատեկտոնական ակտիվության ընդհանուր պատկերը, բացահայտվել են սեյսմիկության տարածական որոշ օրինաչափություններ, որի հիման վրա տարանջատվել են տարածքի առավել սեյսմավտանգ բլոկները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-04-15

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՎԻՐԱՀԱՅՈՑ-ՂԱՐԱԲԱՂԻ ԶՈՆԱՅԻ ՍԵՅՍՄԱՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ԲԼՈԿՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ. (2020). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 54(1 (251), 23-31. https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.1.023

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները