ՊԵՐՄԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՍ, ՌԱՆՉՊԱՐ, ՀՈՎՏԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Հեղինակներ

  • Գուրգեն Մ․ Եղիազարյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Հայաստան
  • Մոնիկա Վ․ Խաչատրյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Հայաստան https://orcid.org/0009-0002-6779-4370

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.290

Բանալի բառեր-:

permaculture, efficient water use, aquaculture, groundwater, agricultural lands, efficient land use

Ամփոփում

Հետազոտության արդյունքները վերաբերում են Մասիսի խոշորացված համայնքի Սիսի, Ռանչպար Հովտաշատ բնակավայրերի վարչական տարածքի սահմաններում գործող ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման և տնտեսության կայուն զարգացման մոդելի մշակման հարցերի ուսումնասիրմանը Պերմակուլտուրայի նախագծման և դրա տարածման սկզբունքներին և պահանջներին համապատասխան։ Այս նպատակով Սիս, Ռանչպար Հովտաշատ բնակավայրերում գործող ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ստորերկրյա ջրերը ենթարկվել են համակողմանի ուսումնասիրության, պարզվել են այդ ջրերի քիմիական կազմը և քանակական մի շարք ցուցանիշներ։ Գնահատվել են ջրածածկ մակերեսները դրանց տարածվածության գոտիները և հնարավոր բացասական ազդեցությունը գյուղատնտեսական հողերի բերրիության և շրջակա միջավայրի վրա։ Բացասական այդ ազդեցության չեզոքացման նպատակով մշակվել է Պերմակուլտուրայի ներդրման մոդել և հիմնավորվել է այս մոդելի կիրառման հնարավորությունները ձկնաբուծական տնտեսությունների գործունեության էկոլոգիական բացասական ազդեցությունը մեղմացնելու և տնտեսության կայուն զարգացման համար հիմնավոր նախադրյալ ստեղծելու նպատակով։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ՊԵՐՄԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՍ, ՌԱՆՉՊԱՐ, ՀՈՎՏԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 290-297. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.290