ՀԻԴՐՈՋԵՐՄԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑԻ, ՊԵԴՅԱ ԻԴԵՔՍԻ ԵՎ ՄԱՆՐԱՏԵՐԵՎ ԼՈՐԵՆՈՒ ՆԵԿՏԱՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԿՈՐՏՈՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.311Բանալի բառեր-:
nectar productivit, linden, hydrothermal coefficient, Pedea indexԱմփոփում
Ուսումնասիրության նպատակն է պարզել մանրատերև լորենու աճման վայրերի բնական և կլիմայական պայմանների և դրա նեկտարարտադրողականության միջև եղած կապը: Բաշկորտոստանի Հանրապետության տարբեր բնական և կլիմայական պայմաններում գտնվող հատուկ պահպանվող բնական տարածքներում 2018–2023 թվականներին մանրատերև լորենի տնկարկների նեկտարարտադրողականության և հիդրոօդերևութաբանական տվյալների (հիդրոթերմալ գործակից (ՀԹԳ), Պեդյա չորության ինդեքս) համեմատական գնահատման ժամանակ պարզվել է, որ 2019 թ․ լորենու տնկարկներում նեկտարարտադրողականության համար եղել են ամենաօպտիմալ պայմանները: 2018 թ․ աշնանը, ըստ Պեդյա ինդեքսի, «Զիլիմ» բնության պարկում տաք ժամանակահատվածում եղել են «նորմալ խոնավացման պայմաններ», ինչը հնարավորություն է տվել 2019 թ․ օպտիմալ խոնավապահովածության պայմաններում (ՀԹԳ = 1.81)՝ ստանալ առավելագույն նեկտարարտադրողականություն՝ 397,2 ± 39,7 կգ/հա: «Շայտան-Տաու» արգելոցում 2019 թ․, լորենու ծաղկման շրջանում, ըստ Պեդյա ինդեքսի, դիտվել են երաշտային պայմաններ, և նեկտարարտադրողականությունը կազմել է ընդա-մենը 232,8 կգ/հա: Օպտիմալ հիդրոթերմալ պայմանները թույլ են տալիս բույսերին լավ զարգանալ և ավելի շատ նեկտար արտադրել: Նախորդ տարվա հիդրոօդերևութաբանական ցուցանիշները կարելի է օգտագործել ընթացիկ տարում նեկտարարտադրողականության ներուժը կանխատեսելու համար: Օրինակ, եթե նախորդ տարին խոնավ և տաք է եղել, դա կարող է դրական ազդեցություն ունենալ ընթացիկ տարում ծաղկման և նեկտարի արտա¬դրու-թյան վրա:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.