«ԼԱՆՋԱՌ-2» ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԷՈՑԵՆԻ ԱՊԱՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՆՐ ՖՈՐԱՄԻՆԻՖԵՐՆԵՐԻ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSU:C/2009.43.2.028Բանալի բառեր-:
Langjar 2, Eocene depositsԱմփոփում
Հայաստանի տարածքում էոցենի հասակի նստվածքային ապարներն ունեն լայն տարածում՝ հատկապես Երևան–Վեդու և Եղեգնաձորի սինկլինորիումներում: ՙԼանջառ-2՚ հորատանցքն ընդգրկում է էոցենի ամբողջական կտրվածքը, որտեղ լավ արտահայտվում են նրա ենթաբաժինների սահմանները: Ուսումնասիրելով պլանկտոն և բենթոս ֆորամինիֆերները` հնարավոր է դառնում նաև էոցենի ապարները ստորաբաժանել զոնաների ըստ միկրոֆաունայի այս ձևերի: Էոցենի կտրվածքում ըստ պլանկտոն ֆորամինիֆերների առանձնացվում են հետևյալ զոնաները. Morozovella aragonensis, Acarinina pentacamerata (ստորին էոցեն), Acarinina bullbrooki, Acarinina rotun-dimarginata, Hantkenina alabamensis, Orbulinoides beckmanii, Truncorotaloides rohri (միջին էոցեն), Globigerapsis semiinvoluta, Globorotalia cocoaensis (վերին էոցեն): Ըստ բենթոս ֆորամինիֆերների առանձնացվում են հետևյալները. Heterolepa eocaena, Uvigerina costellata-Cibicidoides landjaricum (միջին էոցեն) և Planulina costata (վերին էոցեն): Նշվածներից վերջին զոնան մեր տվյալներով բաժանվում է Cibicidoides truncatus և Heterolepa pygmea ենթազոնաների:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2009 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.