ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ԿԱՐՄՐԱԳՈՒՅՆ ՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հեղինակներ

  • Ֆորզանե Ռաջաե Երկրաբանության ֆակուլտետ, Թեհրանի համալսարան
  • Է. Խ. Խարազյան ԵՊՀ ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.1.003

Բանալի բառեր-:

Central Iran, red pigment, Low Red Formation, diagenetic processes

Ամփոփում

Հոդվածում բերվում են Կենտրոնական Իրանի ստորին կարմրագույն ֆորմացիայի (ՍԿՖ) հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են կարմիր պիգմենտի առաջացման պատճառները պարզելու նպատակով: Այս մայրցամաքային ֆորմացիան ունի ստորին օլիգոցենի հասակ և կազմված է կոնգլոմերատներից, ավազաքարերից, կրաքարերից և արգիլիթներից: Նկարագրվող ֆորմացիայի շերտերի վրա աններդաշնակ տեղադրված են Կում ֆորմացիայի ծովային առաջացումները: Հետազոտված շերտերի միներալային կազմը և տեքստուրային առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ ՍԿՖ-ի ապարները ի սկզբանե ներկված չեն եղել, գունավորող նյութի մի մասը տեղափոխվել է նստվածքառաջացման գոտուց: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դիագենետիկ պրոցեսները կարևորագույն դեր են խաղացել նստվածքների գունավորման գործում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2011-04-25

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ԿԱՐՄՐԱԳՈՒՅՆ ՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. (2011). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 45(1 (224), 3-10. https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.1.003