ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.019Բանալի բառեր-:
ecosystem services, comprehensive geographic assessment, carbon dioxideԱմփոփում
Արդվի բնակավայրի օրինակով Էկոհամակարգային ծառայությունների (ԷԾ) գնահատման արդիականությունը պայմանավորված է տարաբնույթ էկոհամակարգերի ԷԾ-ի գնահատման և արժևորման նկատմամբ համամոլորակային, տարածաշրջանային և տեղական մակարդակով հետաքրքրությունների աննախադեպ աճով: Հայաստանի էկոհամակարգերի բազմաթիվ և բազմազան ԷԾ-ի (ապահովող, կարգավորող, մշակութային և օժանդակ՝ նպաստող-աջակցող) համալիր գնահատումը և արժևորումը շատ կարևոր է նաև պաշարների կայուն կառավարման, բազմակողմանի օգտագործման և արդյունավետ պահպանության առումներով: Գնահատման աշխատանքները կարևոր քայլ են ԷԾ հայեցակարգի ձևավորման, որոշումների ընդունման և կառավարման համար: ԷԾ-ի այս գնահատման անհրաժեշտությունը Արդվի գյուղի օրինակով պայմանավորված է նաև 2011 թվականից ՀՀ-ում Կառավարության և տարբեր կազմակերպությունների կողմից մեկնարկած նպատակային գործողություններով ցույց տալու, թե որքան արժե ԷԾ-ն մի փոքր գյուղի համար և ինչպես կարելի է այդ արժեքը հաշվի առնել տարածական և համայնքի զարգացման պլանավորման գործում:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.