ԴԻԼԻՋԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՓՈՒԽՐ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԿԶՈԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

(Աղստև գետի միջին հոսանքի ավազան, Հայաստան)

Հեղինակներ

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Անժելա Ա․ Այրիյանց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.029

Բանալի բառեր-:

clay, landslide, slope, stream gradient, stream order

Ամփոփում

Որոշվել են էլյուվիի, դելյուվիի և դեֆլյուկցիոն նստվածքների հատիկա-չափական, միներալոգիական, քիմիական և սպեկտրալ կազմերը, ինչպես նաև սողանքային գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչը թույլ է տալիս որոշ չափով տարբերակել փուխր կուտակումների տարբեր ծագումնաբանական տեսակները և դրանց ձևավորման պայմանները: Ըստ 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզի որոշվել են Աղստև գետի հիմնական վտակների կարգերը. դրանք բոլորը ունեն չորրորդ կարգ: Էկզոգեն գործընթացներից ավազանի համար ամենավտանգավորը սողանքներն են և հորդառատ անձրևների ժամանակ լանջերից մասամբ հողմահարված փուխր նյութի հոսատարում: Դիլիջանի գոգավորությունը անկայուն տեղամաս է, այս ամենը նպաստում է դրա անկայունությանը և մեծացնում է վտանգավոր բնական գործընթացների ակտիվացման ռիսկը՝ պայմանավորված իր բարդ երկրաբանա-գեոմորֆոլոգիական կառուցվածքով, կավերի և զանազան ապարների առկայությամբ, որոնք հողմահարման պայմանների հետևանքով դառնում են կավ և հեշտացնում նոր սողանքների ձևավորումը, տարբեր աստիճանի խզվածքների առկայությունը, որոնք նպաստում են գոգավորության զառիթափ լանջերին ապարների անկայունությանը, Աղստև գետի հիմնական վտակների և բազմաթիվ ձորակների հուների մեծ անկումներին, որոնցում հորդառատ անձրևների ժամանակ կարող են ձևավորվել սելավային հոսքեր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԴԻԼԻՋԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՓՈՒԽՐ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԿԶՈԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ: (Աղստև գետի միջին հոսանքի ավազան, Հայաստան). (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(1 (265), 29-43. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.029

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>