ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱԿՈՎ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.119Բանալի բառեր-:
sustainable tourism, public perception, anthropogenic factor, infrastructure, tourism potentialԱմփոփում
Հոդվածում քննարկվում է Գեղարքունիքի մարզում կայուն զբոսաշրջության հասարակական ընկալման ներկայիս պատկերը: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել, թե Գեղարքունիքի մարզի բնակչությունը որքանով է իրազեկ կայուն զբոսաշրջության մասին: Աշխատանքում կատարվել է հետազոտություն, իրականացվել է սոցիոլոգիական հարցում` էլեկտրոնային ձևաչափով, հասկանալու բնակչության շրջանում կայուն զբոսաշրջության մասին ներկայիս ընկալումները: Վերջինիս արդյունքները փաստում են, որ կայուն զբոսաշրջության հայեցակարգի իրականացումն աներկբա պահանջում է նպատակաուղղված և համակարգված քայլերի իրականացում` առաջնային համարելով բնակչության թերի իրազեկվածության խոչընդոտների հաղթահարումը: Զբոսաշրջության՝ որպես տնտեսության գերակա ճյուղի, նրա դերակատարության ու նշանակության հասարակական ընկալումը, ըստ արժանվույն գնահատումն ու պատշաճ օգտագործումը ներկայումս կենսական նշանակություն ունի մարզում, իսկ թերի հասարակական ընկալումը, թերագնահատումն ու ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը դառնում են մարտահրավեր։ Կայուն զբոսաշրջությունը կարևոր է, ինչպես շրջակա միջավայրի պահպանման, այնպես էլ մարզի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մարզում այն պետք է հիմնված լինի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, մշակութային արժեքների պահպանման և սոցիալական արդարության սկզբունքների վրա: Հասարակական պատշաճ ընկալումը այս ոլորտում կարող է զգալի ազդեցություն ունենալ կայուն զբոսաշրջության գաղափարների զարգացման և տարածման վրա: Մարդու ամենօրյա գործունեությունը հանգեցնում է շրջակա միջավայրի վատթարացման՝ զուգորդված մասսայական զբոսաշրջության զգալի աճի հետ: Կայուն զբոսաշրջությունը տվյալ դեպքում, ծառայում է, որպես մեթոդաբանական հարթակ զբոսաշրջության բոլոր տեսակների համար:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.