ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(Վայոց ձորի մարզի օրինակով)

Հեղինակներ

  • Նարեկ Ա․ Հարությունյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.144

Բանալի բառեր-:

climate change, viticulture, risk management, agroclimate

Ամփոփում

Հոդվածում քննարկվում են լեռնային տեղանքում՝ խաղողագործության վրա կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկերի կառավարման խնդիրները, որոնց բարդությունը պահանջում է տարածաժամանակային ուսումնասիրություն: Հոդվածում որպես օրինակ ընտրվել է Վայոց ձորը, որը տիպիկ լեռնային տարածք է և համարվում է խաղողագործական ավանդույթներով հարուստ հնագույն շրջան։ Այդտեղ առկա են խաղողագործության համար անհրաժեշտ փոխկապակցված ագրոկլիմայական պայմանների բազմազանությունը ու կլիմայի փոփոխության դրսևորումների ակնհայտ ռիսկերը, որոնք միասին Վայոց ձորը դարձնում են տիպիկ գեոէկոլոգիական հետազոտության օբյեկտ: Նման հետազոտությունը ոչ միայն գիտական և մեթոդական հետաքրքրություն է ներկայացնում և օգտակար է այլ լեռնային խաղողագործական տարածքների ագրոկլիմայական պայմանների ուսումնասիրության համար, այլև իր գործնական ուղղվածությամբ կարող է նպաստել Վայոց ձորում դիտվող կլիմայի փոփոխության խնդրի գիտական ըմբռնմանը և ռիսկերի կառավարմանը: Հոդվածում ներկայացված են Վայոց ձորի ագրոկլիմայական ռեսուրսների տարածաժամանակային բաշխման հաշվարկի և վերլուծության արդյունքները։ Որպես հիմնական ագրոկլիմայական ցուցանիշներ օգտագործվել են՝ ակտիվ ջերմաստիճանների գումարը, 30℃ և ավելի ջերմաստիճաններով օրերի թիվը, բացարձակ նվազագույն ջերմաստիճանների միջինը և վեգետացիայի ընթացքում տեղումների քանակը: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են վերջին տասնամյակների ընթացքում տարածքի ագրոկլիմայական պայմանների որոշ փոփոխություններ, առանձնացվել են խաղողագործության համար ագրոկլիմայական նպաստավոր տարածքներ։ Պարզվել է, որ կլիմայի փոփոխությանը դիմակայելու և ռիսկերի կառավարման շրջանակներում նոր հնարավորություններ կան Վայոց ձորում ընդլայնելու խաղողագործական տարածքներն ու զարգացնելու խաղողի արժեքավոր տեսակների աճեցումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ: (Վայոց ձորի մարզի օրինակով). (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 144-157. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.144