ԵՐԿՐԻ ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՍԱՌՑԱԾԱԾԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՍԱՌՑԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.452Բանալի բառեր-:
Lake Sevan, ice cover, remote sensing data, NDSIIԱմփոփում
Լճերի ջերմային ռեժիմի կարևոր բնութագրիչներից է սառցային ռեժիմը, որն ազդում է լճի ամբողջ էկոհամակարգի վրա։ Ներկայումս հեռազննման մեթոդները, մասնավորապես NDSII սպեկտրալ ինդեքսը, հնարավորություն են տալիս դիտարկել սառցածածկը, քարտեզագրել այն և կատարել քարտեզաչափական ուսումնասիրություններ: Սույն հետազոտության նպատակն է գնահատել արբանյակային հեռազննման տվյալների օգտագործման հնարավորությունը Սևանա լճի սառցածածկի վերլուծության և դրա սառցային ռեժիմի ուսումնասիրության համար: Սևանա լճի հեռազննման տվյալները հաստատում են լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով դրա սառցակալման հաճախականության աճը։ Սևանա լճի սառցածածկի քարտեզագրման արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ NDSII>0,5 արժեքները համապատասխանում են լճի ամբողջական սառեցմանը: Հեռազննման տվյալների կիրառման արդյունքում դիտարկվել և հաստատվել են դրանց օգտագործման և՛ հնարավորությունները, և՛ անհրաժեշտությունը Սևանա լճի սառցային ռեժիմի ուսումնասիրության համար։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.