ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.145%20

Keywords:

Ուսուցման գործընթաց, ուսուցման տեխնոլոգիա, ուսուցման մեթոդ, համագործակցային ուսուցում, համագործակցային ուսուցման տեխնոլոգիա, համագործակցային կարողություններ, մտքերի գրառում, ստեղծագործական մտածո¬ղություն, «Սովորողների թիմային առաջադիմություն», «Խճանկար», «Շրջագայություն պատկերասրահում», «Հինգրոպեանոց ազատ շարադրանք»

Abstract

Հետազոտության նպատակներն են հստակորեն սահմանել համագործակցային ուսուցման տեխնոլոգիան, համագործակցային կարողությունների զարգացման մե­թոդ­­ները, անցկացման կանոնները, իրականացման փուլերն ու կիրառման առանձ­նա­հատկությունները հայոց լեզվի բուհական դասընթացում: Մեր  ուսումնասիրության  խնդիրն է բացահայտել համագործակցային տեխնոլոգիայի էությունը, համագործակցային սկզբունքներով իրա­կանացվող մեթոդների առավելությունները, սահմանափակումները, մեթոդների կիրառման ժամանակ դրսևորվող մանկավար­ժական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Թեմայի շրջանակում առաջադրված խնդրի համապարփակ ուսումնասի­րու­թյան ընթացքում կիրառվել են գիտական ընդհանուր՝ տրամաբանական, ինչպես նաև  մասնավոր կամ հատուկ՝ վերլուծության, համեմատության մեթոդներ:

Համագոր­ծակ­ցային կարողությունների ձևավորումը՝ որպես մանկավարժական այլընտրան­քային մոտեցում, փոխում է նաև մանկավարժի գործառույթները: Մանկավարժի գլխա­վոր խնդիրն է դառնում սովորողի համագործակցային հմտությունների զար­գացման համար համապատասխան պայմանների՝ ուսումնական միջավայրի ստեղ­ծումը, որը ենթա­դրում է հաղորդակցության ժողովրդավարական, հարգալից ոճ, բոլոր սովո­րող­ների ակտիվ մասնակցություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնա­հատ­կությունները, իմացության մակարդակը:  Համագործակցային տեխնո­լո­գիայի կիրա­ռու­մը պայմաններ է ստեղծում ուսուցման արդյունավետության գնահատման ու արժևոր­ման համար: Գոյություն ունեն համագործակցային կարողությունների զար­գացման տարբեր մեթոդներ՝ «Սովորողների թիմային առա­ջադիմություն», «Խճա­նկար», «Շրջագայություն պատկերասրահում»,  «Հինգրոպեանոց ազատ շարադրանք» և այլն: Նշված մեթոդների կիրառումը ենթադրում է  մտքերի, գաղափարների խրա­խու­սում, ցանկացած քննադատության բացակայություն, դասին մասնակից սովորողների հավասարություն, մտքերի գրառում և նպատակաուղղված է ուսումնական որևէ խնդրի լուծմանը: Նշված մեթոդները նպատակահարմար է կիրառել ցանկացած առարկայի դասի տարբեր փուլերում՝ ուսումնական կոնկրետ խնդիր լուծելու և սո­վորողների ստեղծագործական մտածողությունը, երևակա­յությունը զարգացնելու, ինքնավստահություն, համագոր­ծակցային հմտություններ ձևավորելու նպատակով:

Հետազո­տության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ համա­գոր­ծակ­ցային տեխնոլոգիան ու համագործակցային ուսուցման տարրեր բովանդակող մե­թոդ­ները նպաստում են յուրաքանչյուր սովորողի  համար հաջողության հասնելու հնա­րավորությունների ու լսարանում խրախուսող ու բարյացակամ մթնո­լոր­տի ստեղծմանը: Համագործակցային ուսուցման արդյունա­վետությունը պայ­մա­նա­վոր­ված է մասնակիցների ոչ մեծ խմբի ներգրավվածությամբ, առաջարկված լուծում­ների ու խնդիրների վերլուծությամբ ու հետագայում գործնականում դրանց կիրառութ­յամբ:

 

Բանալի բառեր՝ ուսումնական գործընթաց, ուսուցման տեխնոլոգիա, ուսուցման մեթոդ, համագործակցային ուսուցում, համագործակցային տեխնոլոգիա,  համագործակցային կարողություններ, մտքերի  գրառում, ստեղծագործական մտածողություն, «Սովորողների թիմային առաջադիմություն», «Խճանկար», «Շրջագայություն պատկերասրահում»,  «Հինգրոպեանոց ազատ շարադրանք»:

 

 

Author Biography

Հովհաննիսյան Մերի, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Դավթյան Մ., Գրիգորյան Ք., Արնաուդյան Ա., Զոհրաբյան Ա., Հովհաննիսյան Գ., Օհա-նո¬վա Ի., Կրթական մշակման և ինտեգրման մոտեցումներ, ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան, 2004:

Խաչատրյան Ս. Գ., Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, Գյումրի, 2006:

Հովհաննիսյան Ա., Հարությունյան Կ., Խրիմյան Մ., Խաչատրյան Ս., Բայաթյան Ն., Ալեք¬սանյան Լ., Պուրուկուրու Վ., Համագործակցային ուսուցում, Երևան, 2006:

Վեսա Պուրուկուրու, Համագործակցային ուսուցում. Վերապատրաստողի ուղեցույց, Երևան, 2006:

Հովհաննիսյան Մ., Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը հայոց լեզվի բուհական դասընթացում // «Կրթությունը 21-րդ դարում», թիվ 1(7), էջ 88-96:

Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2004:

Սևակ Գ., Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Երևան, 1955:

Aperyan Y., The internationalization of higher education in Armenia //«Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա», 2021, N 1, էջ 79-87:

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Հովհաննիսյան Մ. (2023). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 145–154. https://doi.org/10.46991/ai.2023.1.145

Issue

Section

Դասավանդման մեթոդիկա