ԿԱԽՅԱԼ ԴԵՐԲԱՅՆԵՐԻ (ՁԵՎԱԲԱՅԵՐԻ) ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i5.10821Keywords:
Անդեմ բայ, կախյալ դերբայ (ձևաբայ), դերբայական համակարգ, դերբայների ուսուցում, դերբայների տարբերակում, խոնարհման համակարգի ուսու-ցում, բաղադրյալ ժամանակաձևերի ուսուցում, փոխգործուն մեթոդներ, տարբերակված ուսուցում, քերականության ուսուցում:Abstract
20-րդ դարի 30-ական թվականներից դերբայները հայոց լեզվում դիտարկվեցին որպես բայի անդեմ ձևեր: Գ. Սևակը, խոսելով բայի ըմբռնման մասին, գրում է. «Մեր դպրոցական քերականությունն այդ կնճռոտ հարցը միայն վերջին տարիներին լուծեց. բայը իբրև խոսքի մաս առանձնացնելով թե՛ ստորոգյալից, թե՛ մանավանդ նախադասություններից, բայի մեջ դիտելով երկու դրսևորում, արտա-հայտություն կամ ձև, այն է՝ եղանակային կամ դիմավոր բայեր և անդեմ բայեր կամ դերբայներ» [14, 179]: Ա. Աբրահամյանը, խոսելով դերբայների նշանակության և դերի մասին, գրում է. «Հայերենի բայի խոնարհման համակարգի մասին, սակայն, ամբող-ջական պատկերացում չի կարելի կազմել առանց դերբայների: Դրա մասին են վկայում անալիտիկ կազմություն ունեցող դիմավոր ձևերը, ուր հիմնական դերը պատկանում է դերբայներին» [2, 8]:
Խոսքի մեջ բառերի ճիշտ ընտրության և դրանք խոսքային իրադրությանը և գրվածքի բովանդակությանն ու նպատակին համապատասխան գործածելու հմտու-թյուններ ձևավորելու համար հանրակրթական դպրոցի միջին դասարանների հայոց
163
լեզվի ծրագրով կարևորվում է ինչպես բայի քերականական կարգերի ուսուցումը, այնպես էլ բայի դիմավոր ու անդեմ ձևերի՝ դերբայների ճանաչումն ու տարբերակումը [9, 32]: Բուհական դասընթացում ևս կախյալ դերբայների ուսուցմանը առանցքային տեղ է հատկացվում, քանի որ վերջիններս մասնակցում են սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակաձևերի կազմությանը և բայի խոնարհման համակարգի ուսուց-ման բաղադրիչներից են: Ուսուցման ժամանակակից մեթոդների նպատակային համա-դրումը, մեթոդական համապատասխան քայլաշարի կիրառումը կարող են պայմա-նավորել դերբայների ուսուցման արդյունավետությունը՝ ընկալելի դարձնելով քերա-կանական նյութը ոչ միայն իմաստաբանական, այլև ձևային, շարահյուսական առանձ-նահատկությունների տեսանկյունից:
References
Աբրահամյան Ա., Բայը ժամանակակից հայերենում, գիրք 1, Երևան, 1962:
Աբրահամյան Ա., Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Երևան, 1953:
Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002:
Բահաթրյան Ա., Մայրենի լեզվի ուսուցումը տարրական դպրոցների մեջ // «Մանկա-վարժական թերթ», թիվ 1-6, Թիֆլիս,1878:
Բարսեղյան Հ., Մեյթիխանյան Փ., Հայոց լեզու, 7-րդ դասարան, 2011:
Գյուլբուդաղյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի մեթոդիկայի, Երևան, 1970:
Եդոյան Անուշ, Բայի դիմավոր և անդեմ ձևերի ուսուցումը, https://www.vsu.am/grqer/-2016/aprak/edoyananush.pdf (դիտման ամսաթիվ՝ 12.02.2021):
Թորգոմյան Ս., Բայի ուսուցումը հիմնական դպրոցում, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012:
Հանրակարթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, Հայոց լեզու, գրակա-նություն, Երևան, 2006:
Ձևաբանության ուսուցումը 5-6-րդ դասարաններում: (Մեթոդ. օժ. ձեռնարկ հայոց լեզվի ուսուցիչների համար), Երևան, 1985,
Ղարիբյան Ա., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1964:
Մինասյան Ս., Բայի ուսուցումը բուհում, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Ստեփանա-կերտ, 2008:
Ջուհարյան Թ., Բայի ուսուցման հիմնական հարցերը, Երևան, 1956:
Սևակ Գ., Ժամանակակից հայոց լեզվի տեսություն, գիրք Ա, Երևան, 1939:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.