ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

Authors

  • Մերի Հովհաննիսյան ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.11013

Keywords:

Բանալի բառեր: Ուսուցման տեխնոլոգիա, ուսուցման մեթոդ, պրոբլեմային ուսու-ցում, պրոբլեմային հարց, ուսուցման ժամանակակից մեթոդներ, փոխգործուն մեթոդ-ներ, հայոց լեզվի բուհական դասընթաց, քերականության ուսուցում:

Abstract

Ուսումնական գործընթացի զարգացման, կատարելա-գործման ուղիների որոնումը հանգեցնում է մանկավարժական տարբեր տեխնոլոգիա-ների մշակման, որոնց շարքում է նաև պրոբլեմային ուսուցումը, այսինքն՝ ուսուցման գործընթացի այնպիսի կազմակերպումը, որը սովորողին ստեղծված իրավիճակը գի-տակցելու, առաջադրված խնդրում եղած հակասությունները հայտնաբերելու, չիմա-ցածն ու անհայտը որոնելու, խնդիրը լուծելու և վերջնական նպատակին հասնելու հնարավորություն է ընձեռում: Նշված տեխնոլոգիայի էությունը պրոբլեմային իրավի-ճակի ստեղծումն է, որը նպաստում է ուսանողների մտածողության մակարդակի բարձրացմանը: Մերօրյա տեղեկատվական դարաշրջանում սովորողները ամրապնդման ենթակա նյութի ծավալների աճին զուգահեռ հաճախ ոչ թե ամրապնդում, այլ պարզապես մտա-պահում են յուրացման համար նախատեսված նյութերը, այն էլ՝ շատ կարճ ժամանա-կով և միայն դասահարցմանը կամ քննությանը պատրաստ լինելու համար: Բուհական դասընթացում թեմային հատկացված ժամանակահատվածի սահմանափակությունը, ուսանողների թիվը հնարավորություն չեն տալիս դասախոսին պարզելու` արդյո՞ք թե-ման յուրացվել է յուրաքանչյուր սովորողի կողմից, հարցման ենթարկված ուսանողը իրականում ամրապնդե՞լ է թեման, թե՞ պարզապես կարողանում է վերարտադրել մտապահածը: Բացի դրանից՝ լսարանային պայմաններում նույն թեման միևնույն ժամանակահատվածում և միևնույն մեթոդներով, ընդհանուր կամ միևնույն ուսումնական ծրագրերով ուսումնական խմբի յուրաքանչյուր սովորողի կողմից չի կարող յուրացվել նույն աստիճանով, քանի որ տարբեր ուսանողներ ունեն տարբեր ընդունակություններ: Ուստի դասախոսները հաջորդ նյութին անցնելուց առաջ բավարարվում են սովորող-ների կողմից տվյալ թեմայի յուրացման աստիճանի գնահատմամբ: Նմանօրինակ խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ են առաջարկում ուսուցման նորարարա-կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնցից մեկն էլ պրոբլեմային ուսուցումն է:
Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիան մշակել է Ջ. Դյուին: «Ինչպե՞ս ենք մենք մտածում» աշխատության մեջ (1909) ամերիկացի փիլիսոփա, հոգեբան ուսուցիչը մերժում է ավանդական դոգմատիկ ուսմունքը՝ դրան հակադրելով խնդիրների լուծման գործում ուսանողների ակտիվ և անկախ պրակտիկ գործունեությունը: «Մտածմունքն սկսվում է այնտեղ, որտեղ առկա է խնդրահարույց իրավիճակ, և դա խնդիրների լու-ծումն է»,− ասում է Դյուին: Նրա այս բանաձևը XX դարում ձևավորեց պրոբլեմային ուսուցման հիմքը [6, էջ 68]:
Պրոբլեմային ուսուցման տեսության զարգացման մեջ էական դեր է խաղացել ամերիկացի հոգեբան Ջ. Բրուների հայեցակարգը, որը հիմնված է ուսուցման նյութի կառուցվածքի և նոր գիտելիքների յուրացման գործընթացում ինտուիտիվ մտածողու-թյան գերիշխող դերի վրա: Ճանաչելով տրամաբանական մտածողության զարգացումը որպես ուսուցման նպատակ՝ Ջ. Դյուին, Ջ. Բրուները, Վ. Բարթոնը նշում են ուսուցման մեջ խնդրահարույց մոտեցման կարևորությունը [7, էջ 35, 9, էջ 16-18]:
Ինչպես ուսուցման մյուս տեխնոլոգիաները, պրոբլեմային ուսուցումը ևս նպատա-կաուղղված է կրթության որակի բարձրացման խնդրի լուծմանը, որն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցման գործընթացի կազ-մակերպման նորարարական միջոցների օգնությամբ:

References

Աբեղյան Մ., Տարրական քերականություն, Թիֆլիս, 1910:

Դավթյան Մ. և ուրիշներ, Կրթակարգի մշակման և ինտեգրման մոտեցումներ, Երևան, 2004:

Զավարյան Է., Կենսաբանության դպրոցական դասընթացում պրոբլեմային ուսուցման կիրառման օրինակներ, «Մանկավարժություն» գիտամեթոդական վերլուծական ամսագիր, Երևան, 2008, թիվ 3/4:

Ղարիբյան Ա., Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն, Երևան, 1937:

Սևակ Գ., Հայոց լեզվի տեսություն, հ. Ա, Երևան, 1939:

Дьюи Дж., Психология и педагогика мышления / Пер. с англ. Н. М. Никольской; Под ред. (и с предисл.) Н. Д. Виноградова, Москва: «Мир», 1915.

Матюшкин A. M., Проблемные ситуации в мышлении и обучении, Москва: «Педагогика», 1972.

Осмоловская И. М., Организация дифференцированного обучения в современной общеобразовательной школе, М., Воронеж, 1998.

Проблемное обучение: прошлое, настоящее, будущее: Коллективная монография: в 3 кн., кн. 1, под ред. Е. В. Ковалевской, Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та, 2010.

Селевко Г. К., Энциклопедия образовательных технологий. В 2-х т., т. 1, Москва: «Народное образование», 2005.

Downloads

Published

2023-10-03

How to Cite

Հովհաննիսյան Մ. (2023). ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 2(6), 97–104. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.11013

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն