ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.115

Keywords:

ուսումնական գործընթաց, ուսուցման տեխնոլոգիա, ուսուցման մեթոդ, փոխգործուն ուսուցում, փոխգործուն ուսուցման սկզբունքներ, համագործակցային ուսուցում, համագործակցային խմբեր, փոխներգործություն ու փոխազդեցություն, ինքնարտահայտում, համագործակցային կարողություններ, հետադարձ կապ

Abstract

Մեր ուսումնասիրության նպատակն է հստակորեն սահմանել փոխգործուն ուսուցման սկզբունքները, համագործակցային կարողությունների զարգացման մե­թոդ­­ները, անցկացման կանոնները, իրականացման փուլերն ու կիրառման առանձ­նա­հատկությունները հայոց լեզվի բուհական դասընթացում: Ուսումնասիրության  խնդիրն է բացահայտել փոխգործուն ուսուցման սկզբունքների էությունը, համագործակցային սկզբունքներով իրա­կանացվող աշխատանքի առավելությունները, սահմանափակումները, մեթոդների կիրառման ժամանակ դրսևորվող մանկավար­ժական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Թեմայի շրջանակում առաջադրված խնդրի համապարփակ ուսումնասի­րու­թյան ընթացքում կիրառվել են գիտական ընդհանուր՝ տրամաբանական, ինչպես նաև  մասնավոր կամ հատուկ՝ վերլուծության, համեմատության մեթոդներ:

Փոխգործուն ուսուցման սկզբունքները՝ փոխազդեցությունն ու փոխուսուցումը, սովորողների ակտիվությունը, համագործակցությունը, ինքնարտահայտման խրախուսումն ու հետադարձ կապը, պայմաններ են ստեղծում սովորողների ակտիվության, մոտիվացիայի, ինքնարտահայտման, փոխազդեցության ու համագործակցության համար: Կան համագործակցային կարողությունների զար­գացման տարբեր՝ «Սովորողների թիմային առա­ջադիմություն», «Մտագրոհ», «Շրջագայություն պատկերասրահում», «Դեբատ» և այլ մեթոդներ,  որոնց կիրառումը պայմաններ է ստեղծում  մտքերի, գաղափարների խրա­խու­սման ու փոխանակման, վերլուծության ու քննարկման, դասին մասնակից սովորողների հավասարություն, մտքերի գրառման համար՝ նպատակաուղղվելով ուսումնական որևէ խնդրի լուծմանը: Համագործակցային խմբերում սովորողներն աշխատում են միմյանց հետ՝ արտահայտելով կարծիքներ, փոխանակելով գաղափարներ, որոնք բնորոշվում են ոչ թե մրցակցային, այլ համագործակցային փոխազդեցությամբ: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իրագործում է իր ուսումնական նպատակներն ու խնդիրները մյուսների աջակցությամբ՝ միևնույն ժամանակ օգնելով նրանց իրագործել իրենց նպատակներն ու խնդիրները: Այս դեպքում համագործակցությունը չի սահմանափակվում միայն քննարկումներով և կազմակերպվում է փոխազդեցության ու փոխուսուցման սկզբունքներով, որոնք էլ հիմք են դառնում մյուս սկզբունքների՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման ու հետադարձ կապի ձևավորման ու կիրառման համար:

Իրականացնելով ուսումնասիրությունը՝ հանգել ենք այն եզրակացության, որ փոխգործուն ուսուցման տեխնոլոգիան, մեթոդներն ու սկզբունքները նպաստում են լսարանում փոխգործունության, փոխազդեցության ձևավորմանը՝ յուրաքանչյուր սովորողի խրախուսելով ու դարձնելով ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից: Փոխգործուն ուսուցման սկզբունքների առաջ բերած սահմանափակումները հնարավոր է վերացնել ուսուցման թեմային ու խնդրին համապատասխան տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմամբ:

References

Արնաուդյան Ա., Ուսուցչի կողմից սեփական մասնագիտական գործունեության հետա-զոտում և գնահատում // «Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի», Երևան, 2020, թիվ 2(51), էջ 12-26:

Հովհաննիսյան Մ., Մտագրոհը՝ որպես ուսուցման փոխներգործուն (ինտերակտիվ) ուսուցման մեթոդ // «Գիտական Արցախ», Երևան, 2022, թիվ 1(12), էջ 188:

Հովհաննիսյան Ա., Հարությունյան Կ., Խրիմյան Մ., Խաչատրյան Ս., Բայաթյան Ն., Ալեք-սանյան Լ.,Պուրուկուրու Վ., Համագործակցային ուսուցում, Երևան, 2006, էջ 29-30: 4. Сластенин В.А. и др., Педагогика, Учеб. пособие для студ. высш. пед. учеб. заведений, Под ред. В.А. Сластенина. – М., 2002, с. 205.

Schmuck R. A., Schmuck P. A., Group processes in the classroom, USA, Oregon, 2000, 11-16, pp. 37-38.

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Հովհաննիսյան Մ. (2023). ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 115–122. https://doi.org/10.46991/ai.2023.2.115