ԱՐՏԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽԱՆԳԱՐՎԱԾ ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՇՏԿՈՂԱ-ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.2.226Keywords:
զգայական ինտեգրացիա, զգայական խանգարում, ադապտիվ պատասխաններ, արտտեխնոլոգիաներ, զգայական ինտեգրացիայի մակարդակներAbstract
Նյարդային գործընթացի արդյունքում մեծաքանակ տեղեկատվությունը ուղեղի կողմից հավաքագրելն ու մշակելը, դրանք ամբողջացնելն ու նյարդային գրգիռների միջոցով զգայական տարբեր ազդակներ ակտիվացնելը բարդ գործընթացների համակարգ է, որի շնորհիվ մարդն ապրում և գործում է, արձագանքում շրջապատին։ Զգայական ինտեգրացիան տարբեր զգացողությունների ճշգրիտ դասավորվածությունն է։ Զգայական ինտեգրացիայի խանգարման պատճառները կարող են լինել տարբեր։ Դրանք պահանջում են մանրամասն ուսումնասիրում և անդրադարձ, քանի որ նման խանգարումները կարող են խոչընդոտել երեխայի սոցիալականացման գործընթացը և հետագա լուրջ խնդիրների պատճառներ դառնալ։
Այս տեսանկյունից հետաքրքրական է զգայական ինտեգրացիայի՝ իբրև համակարգային գործընթացի ուսումնասիրումը, որի ժամանակ մարդու նյարդային համակարգը բոլոր զգայարանների միջոցով ինֆորմացիա է ստանում իրեն շրջապատող աշխարհի մասին և արձագանքում դրանց՝ համախմբելով, կարգավորելով, մշակելով հավաքագրած ինֆորմացիան և այն կիրառում այլ նպատակաուղղված գործունեության մեջ:
Մարդու զգայական համակարգերը զարգանում են զուգահեռաբար, դրանցից որևէ մեկի թերզարգացումը կամ խանգարումը խոչընդոտում է անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք հավաքմանը: Ուշանում կամ չեն ձևավորում երևույթի հանդեպ ադապտիվ պատասխաններ, որոնք դժվարացնում են երեխայի և իրեն շրջապատող աշխարհի միջև հարաբերությունները։ Այս խնդրի լուծման կամ կարգավորման համար շատ կարևոր դերակատարություն կարող են ունենալ արտթերապևտիկ տեխնոլոգիաները։ Դրան կարելի է դասակարգել՝ ըստ խնդրի և կամ ըստ բացակայող զգայության խթանման։
References
Այրես Էնն Ջին, Զգայական ինտեգրացիան և երեխան, Երևան, <<Մագաղաթ>> հրատ․, 2022թ․, 336 էջ
Арт-терапия в эпоху постмодерна, Под редакции А. Копытина, изд. ''Речь'', 224стр.
Бетенски, Мала. Что ты видишь? Новые методы арт-терапии, Москва, ЭКСМО-Пресс, 2002, 256 с.
Кокоренко В․ Л․, Арт-технологии в подготовке специалистов помогающих профессий, Речь, 2005 г, 101стр.
Киселева М. В. Арт-терапия в практической психологии и социальной работе. — Речь, 2007. 336 стр.
Journal of the British Society for Phenomenology, “Phenomenology” Edmund Husserl's Article for the Encyclopaedia Britannica (1927): New Complete Translation by Richard E. Palmer, Pages 77-90 | Published online: 21 Oct 2014
Эдит Крамер: художница и ученый, или О вмешательстве «третьей руки арт-терапевта» — nwm.at, 11.09.2023, 20:15
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Lusine Hayrapetyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.