ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

Authors

  • Մերի Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8203

Keywords:

Մոդուլային ուսուցման տեխնոլոգիա, մոդուլային դաս, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիա, ուսուցման ժամանակակից մեթոդներ, մոդուլ, քերականության ուսուցում, բայի ուսուցում, ուսումնական տարր:

Abstract

 

Հոդվածում  անդրադարձ է կատարվում մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառմանը հայոց լեզվի բուհական դասընթացում, վեր են հանվում մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի առանձնահատկությունները, կանոնները, սկզբունքները՝ մեթոդական հաջորդական քայլերով։ Հետազոտության նպատակն է մեթոդաբանորեն հիմնավորել մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառման արդյունավետությունը բուհական դասընթացում՝ ընդգծելով ուսուցման ժամանակ  երևան եկող խնդիրներն ու դժվարությունները: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են մոդուլային դասերի  երեք առանցքային բաղադրիչները՝ գործողությունների նպատակային պլան, նյութի շարադրանք և ուսումնական գործընթացը կարգավորող մեթոդական ցուցումներ։ Ընդգծվում է մոդուլային դասերի դերը սովորողների ճանաչողական հմտությունների ձևավորման ու զարգացման գործում: Մոդուլների մշակման նպատակը դասընթացի յուրաքանչյուր թեմայի բովանդակությունը բաղադրիչ մասերի բաժանելն է, բոլոր բաղադրիչների համար դասընթացի տարբեր ձևեր ու տեսակներ որոշելը, դրանք ժամանակի ընթացքում համակարգելն ու ինտեգրելը՝ յուրաքանչյուր մոդուլի համար բացահայտելով սովորողների գիտելիքների ու հմտությունների մակարդակը:  Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառման արդյունքում սովորողը գիտակցված ու իմաստավորված մոտեցում է հանդես բերում ուսումնական գործընթացի նկատմամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով իր գիտելիքների ու կարողությունների ուժեղ ու թույլ կողմերի վրա: Սովորողի մոտ ձևավորվում են համագործակցային հմտություններ, բարձրանում է ինքնագնահատման ու ինքնավերահսկման արժեքը: Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը նպատակաուղղված է սովորողների անձի հոգեբանամանկավարժական ախտորոշման իրականացմանը, սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի մշակմանը,  համալիր մեթոդական աշխատանքի միջոցով ուսումնական գործընթացի բարձրացմանը: Հայոց լեզվի բուհական դասընթացում ներկայացվող բայի ուսուցման մոդուլային դասի օրինակով ցույց են տրվում այն քայլերը, որոնք ուսանողներին բացատրական ուսուցումից տանում են դեպի ակտիվ՝ ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմամբ ուսուցում, որի դեպքում սովորողը դառնում է ուսումնական գործընթացի ակտիվ սուբյեկտ, իսկ դասընթացի արդյունքը լինում է անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու ունակությունն ու այն կիրառելու կարողությունը՝ ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու համար:

Author Biography

Մերի Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների թեկնածու, ասիստենտ

References

Օգտագործված գրականության ցանկ

«Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես

նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը

սահմանելու մասին», ՀՀ կառավարության որոշում, 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1062-Ն,

http://www.irtek.am/views/act.aspx?aid=82058:

Беспалько В. П., Татур Ю. Г. Системно-методическое обеспечение учебновоспитательного

процесса подготовки специалистов, М., 1989, с. 3.

Гареев В. М., Куликов С. И., Дурко Е. М., Принципы модульного обучения// «Вестник

высш. шк.», 1987, № 8, с. 30.

Зимняя И. А., Алексеева О. Ф., Князев А. М., Кривченко Т. А., Лаптева М. Д., Морозова Н.

А., Отражение содержания ключевых социальных компетентностей в текстах действующих ГОС

ВПО (теоретико-эмпирический анализ). Проблемы качества образования. Кн. 2. Ключевые

социальные компетентности студента, М., 2004, с. 15, 70.

Минова М. В., Реформирование образования: от педагогики знания к педагогике

понимания. Методологические и теоритические подходы к решению проблем практики

образования. Сборник статей, Красноярск, 2004, с. 97.

Мкртчян М., Постулаты обучения, Коллективный способ обучения: научнометодический

журнал, 2000, № 5, с. 6-7.

Олешков М. Ю., Современные образовательные технологии: учебное пособие, Нижний

Тагил, 2011, с. 144.

Юцявичене П. А., Теория и практика модульного обучения, Каунас, 2009, с. 187.

Downloads

Published

2022-07-21

How to Cite

Հովհաննիսյան Մ. (2022). ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 7(1), 88–96. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8203

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն