«ԲԱԶՄԱՆԻՍՏ» (ՊՐԻԶՄԱ ) ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.110

Keywords:

համեմատական-վերլուծական մտածողություն, ենթագիտակցական ոլորտ, զուգադրական կապեր, գաղափարական հարցադրումներ, խոհափիլիսոփայական շերտեր

Abstract

«Բազմանիստ»(պրիզմա) ուսուցման ժամանակակից մեթոդի կիրառման առանձնահատկությունները» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ վերոնշյալ մեթոդի կիրառման  յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գրողի պատկերային համակարգի ինքնատիպությամբ, աշակերտների տարիքային խմբերով։ Դիտարկել ենք «Բազմանիստ» մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ՝ ըստ մեթոդի սկզբունքային առանձնահատկությունների։

Հոդվածի նպատակն է հետաքրքիր դիտարկումներով բացահայտել վերոնշյալ  մեթոդի էությունը, տվյալ ձևաչափով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով և հիմնավորելով դասավանդման այդ եղանակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները:

Հետազոտության նորույթն է «Բազմանիստ» մեթոդի կիրառման տարբեր մոտեցումների, դրանց առանձնահատկությունների դիտարկումը։ Վերոնշյալ ուսուցման եղանակով   քննաբանվել են գրական երկի վերլուծության արդյունավետ միջոցները, տաբեր հեղինակների՝ նույն թեման արծարծող ստեղծագործությունների զուգադրմամբ շեշտադրվել են գրական պատկերի գաղափարական, խոհափիլիսոփայական, հոգեբանական շերտերը։

     Հետազոտության արդիականությունը պայմանավորում է ուսուցման ժամանակակից մեթոդաբանության պահանջներով  դիտարկել գրական երկերի ուսուցման գործընթացը՝ այն դարձնելով  ժամանակակից կրթական ծրագրերին համահունչ։ Հոդվածում  ցույց ենք տվել «Բազմանիստ» ուսուցման մեթոդի՝ տարբեր մոտեցումներով կիրառման արդյունավետությունը, դրանց օգնությամբ գեղարվեստական ստեղծագործության առավել բովանդակային և բազմաշերտ ուսումնասիրության հնարավորությունները։

    Հետազոտության արդյունքում հասել ենք հետևյալ եզրահանգումների «Բազմանիստ» ուսուցման մեթոդը նպաստում է ուսուցանվող նյութի առավել խորքային  վերլուծությանը, աշակերտների համեմատական-վերլուծական խոսք կառուցելու հմտությունների ձևավորմանը, պատկերավոր մտածողության զարգացմանը, գեղարվեստական ստեղծագործության  լայնածավալ ներկայացմանը, դասը առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն։

References

․Աղաջանյան Զ․,Հայոց լեզվի ուսուցման և խոսքի մշակույթի ձևավորման մեթոդիկա, «Նաիրի» հր․, Երևան, 2021թ․։

․Զոհրապ Գրիգոր, Երկեր, «Խորհրդային գրող» հր․, Երևան,1989թ․։

․Թումանյան Հովհ․,Ընտիր երկեր, «Սովետական գրող» հր․Երևան, 1985թ․։

․Իսահակյան Ավ․, Երկերի ժաղովածու, հ․ 4, «Հայաստան» հր․,Երևան, 1975թ․։

․Նալբանդյան Մ․,Երկեր, «Սովետական գրող» հր․, Երևան, 1985թ․։

․Տերյան Վ․, Բանաստեղծություններ, «Սովետական գրող» հր․ Երևան,1985թ․։

Downloads

Published

2024-06-14

How to Cite

Արզումանյան Ա. (2024). «ԲԱԶՄԱՆԻՍՏ» (ՊՐԻԶՄԱ ) ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 110–117. https://doi.org/10.46991/ai.2024.1.110

Issue

Section

Դասավանդման մեթոդիկա

Most read articles by the same author(s)