ՏՅՈՒՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.065Բանալի բառեր-:
տյուտոր, մանկավարժական տեխնոլոգիաներ, անհատականացում, մանկավարժական աջակցություն, մանկավարժական ուղեկցում, արտացոլում, անհատական ուսումնական ուղի, խորհրդատվություններԱմփոփում
Ժամանակակից կրթությունն արագորեն փոփոխվում է և պահանջում է ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության բարձրացում, որը մանկավարժության բոլոր ժամանակների ամենահրատապ և կարևոր խնդիրներից է:
Հումանիստական հարացույցի վրա հիմնված դաստիարակությունն ու ուսուցումը ներկայացնում են ամենակարևոր պահանջներից մեկը՝ սովորողների, նրանց կարիքների, կարողությունների և այլնի նկատմամբ անհատական մոտեցման իրականացում: Այնուամենայնիվ, իրական պրակտիկայում հակասություն կա ուսուցման համադասարանական ձևերի և սովորողի անհատական առանձնահատկությունների, նրա ուսումնաճանաչողական գործունեության կարիքների միջև, որն առաջացնում է կրթության մեջ տարբերակման, անհատականացման, մանկավարժական աջակցության տրամադրման անհրաժեշտություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ՝ իր նպատակներին հասնելու, դժվարությունների հաղթահարման հարցում և այլն։ Այս խնդիրների լուծման ուղիներից մեկը նորարարական տեխնոլոգիաների ներդրումն է, որը թույլ է տալիս հաշվի առնել սովորողների անձնական հետաքրքրություններն ու հնարավորությունները, ինչն անհրաժեշտ է կրթական կարիքների բազմազանության աճի համատեքստում: Եվ այդ նպատակներին հասնելու առանցքային գործիքներից մեկը տյուտորական տեխնոլոգիան է: Այն որոշվում է իրեն բնորոշ որոշակի հատկանիշներով՝ անհատականացում, հատուկ հմտությունների զարգացում, փոփոխություններին հարմարվողականություն և այլն։ Մի խոսքով, այս մանկավարժական տեխնոլոգիայի արդիականությունը հիմնավորվում է արագ փոփոխվող կրթական միջավայրի պայմաններով ու այն փաստով, որ այն կարող է արդյունավետ կիրառվել դպրոցներում, բուհերում, լրացուցիչ ու մասնագիտական կրթության համակարգում, որտեղ կարևոր է անհատականացված մոտեցումը։
Հետազոտության նպատակն է բացահայտել տյուտորի գործունեության` որպես մանկավարժական նորարարական տեխնոլոգիայի էությունը, ցույց տալ նրա հնարավորությունները ժամանակակից կրթության հիմնախնդիրների լուծման գործում և կրթական զարգացման այս փուլում առկա մարտահրավերները:
Նորույթը: Արդիականացված է տյուտորի գործունեությունը որպես մանկավարժական տեխնոլոգիա, ներկայացված են դրա՝ որպես մանկավարժական տեխնոլոգիայի էական բնութագրերը, բացահայտված են այս նորարարական տեխնոլոգիայի ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները ուսումնաճանաչողական գործընթացում։
Հիմնվելով ներկայացված խնդրի վերաբերյալ գիտական հետազոտությունների տեսական վերլուծության և սոցիոլոգիական հարցման արդյունքների վրա՝ եզրակացվել է, որ տյուտորի մանկավարժական տեխնոլոգիայի հաջող ներդրումը կարող է արմատապես փոխել ուսումնաճանաչողական գործընթացը՝ դարձնելով այն ավելի ճկուն: Կատարվել են համապատասխան մեթոդական առաջարկություններ։
Հղումներ
1. Didenko L.A. Ispol’zovanie sovremennykh pedagogicheskikh tekhnologiy v usloviyakh realizatsii Federal’nykh gosudarstvennykh obrazovatel’nykh standartov: uchebnoe posobie /izd-e I, dop. i pererab. Krasnoyar. gos. ped. un-t im. V.P. Astaf’eva. Krasnoyarsk, 2015.- 174s.
2. Zolotareva A.V. Tyutorskoe soprovozhdenie odarennogo rebenka: ucheb. posobie dlya bakalavriata i magistratury / A.V. Zolotareva, E.N. Lekomtseva, A.L. Pikina. -2-e izd., ispr. i dop. – M.: Izdatel’stvo Yurayt. 2016. - 215 s.
3. Kovaleva T.M., Kobyshcha E.I., Popova (Smolik) S.Yu., Terov A.A., Cheredilina M.Yu. Professiya «tyutor». M. – Tver’: «SFK-ofis». - 246 s.
4. Kostina O.V. Tyutorskie tekhniki i formy organizatsii tyutorskogo soprovozhdeniya shkol’nikov pri obuchenii fizike v ramkakh urochnoy / vneurochnoy deyatel’nosti // Molodoy uchenyy. -2017. - N31 (165). S. 59-63. URL: https://moluch.ru/archive/165/45301/.
5. Loginov D.A. Tyutorskoe soprovozhdenie obrazovatel’nogo protsessa. Iz opyta raboty / Dmitriy Aleksandrovich Loginov. – (b. m.): Izdatel’skie resheniya. 2022. - 84 s.
6. Mardoyan R.A. Formirovanie tyutorskoy pozitsii u budushchikh uchiteley v protsesse professional’no-pedagogicheskoy podgotovki v vuze. // Pedagogy and Psychology, V (55), Issue: 127, 2017. - S. 27-30.
7. Pedagogicheskie tekhnologii: Uchebnoe posobie dlya studentov pedagogicheskikh spetsial’nostey / Pod obshchey red. V.S. Kukushina. - Moskva: IKTs «MarT»; Rostov n/D: Izdatel’skiy tsentr «MarT». 2004. – 336 s.
8. Pedagogicheskie tekhnologii: Uchebnoe posobie /Avt. - sost. T.P. Sal’nikova. - M.: TsT Sfera, 2005. – 128 s.
9. Selevko G.K. Entsiklopediya pedagogicheskikh tekhnologiy: V 2 t. T.2. M.: NII shkol’nykh tekhnologiy. 2006. – 816 s.
10. Yakovlev S.V. Tyutor i vospitannik: pedagogicheskoe vzaimodeystvie sistem tsennostey: monografiya / S.V. Yakovlev: pod red. V.A. Slastenina. 2-e izd., ispr. i dop. – M.: INFRA-M. 2017. -72 s.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ruzanna Mardoyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.