ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.1.75Keywords:
բառակառույցներ, ձայնապատկերներ, սինեսթեզիա, համազգացողություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներAbstract
«Միջառարկայական կապեր․ գրականություն և երաժշտություն» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ ուսուցման այս եղանակի կիրառման յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գրողի պատկերային համակարգի ինքնատիպությամբ, աշակերտների տարիքային խմբերով։ Դիտարկել ենք մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ։ Հոդվածի նպատակն է հետաքրքիր դիտարկումներով բացահայտել վերոնշյալ մեթոդի էությունը, տվյալ եղանակով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով և հիմնավորելով դասավանդման այդ տեսակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները: Հետազոտության նորույթն է գրականություն- երաժշտություն միջառարկայական կապի կիրառման տարբեր մոտեցումների, դրանց առանձնահատկությունների դիտարկումը։ Վերոնշյալ մեթոդով քննաբանվել են գեղարվեստական երկի և երաժշտական ստեղծագործության զուգահեռ վերլուծությունները՝ շեշտադրելով բառի և ձայնի գեղաձևումների փոխկապակցվածությունը։ Հետազոտության արդիականությունը պայմանավորում է ուսուցման ժամանակակից մեթոդաբանության պահանջներով դիտարկել գրական երկերի ուսուցման գործընթացը՝ այն դարձնելով ժամանակակից կրթական ծրագրերին համահունչ։ Հոդվածում ցույց ենք տվել գրականություն-երաժշտություն միջառարկայական կապի տարբեր մոտեցումներով կիրառման արդյունավետությունը, դրանց օգնությամբ գեղարվեստական ստեղծագործության առավել բովանդակային և բազմաշերտ ուսումնասիրության հնարավորությունները։ Հետազոտության արդյունքում հասել ենք հետևյալ եզրահանգումների․ գրականություն-երաժշտություն միջառարկայական կապի կիրառումը նպաստում է ուսուցանվող նյութի առավել խորքային վերլուծությանը, աշակերտների կողմից միջառարկայական կապեր ստեղծելու հմտությունների ձևավորմանը, գեղարվեստական ստեղծագործության լայնածավալ ներկայացմանը, դասը առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն։ Բանալի բառեր և բառակապակցություններ-բառակառույցներ, ձայնապատկերներ, սինեսթեզիա, համազգացողություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ։
References
․ https://hy.m.wikipedia.org.wiki:
Հ․Հայնե, Երկեր երկու հատորով, Երևան,1959թ․։
Եղ. Չարենց, Պոեմներ, բանաստեղծություններ, ԵՊՀ հր․, Երևան, 1984թ․։
Հ․ Էդոյան, Եղիշե Չարենցի պոետիկան, ԵՊՀ հր․, Եր․,1980թ․։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Arzumanyan Armenuhi
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.