ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10711Keywords:
Կենսաբանական ծրագիր, պատմամշակութային ծրագիր, գենոտիպ, ֆենոտիպ, գենետիկական նախադրյալներ, կրթական միջավայր, հարմարում, հարմարման պլանավորումAbstract
Համառոտ ներածական: Սովորողների կենսաբանական ծրագրում կոդավորված են գենետիկական նախադրյալներ, որոնք կրթական միջավայրում հարմարվելու առաջնահերթ նախապայման կարող են լինել, եթե գենետիկական ներուժը (կառուցվածք) դրսևորվի գործառող՝ ֆենոտիպային համակարգում։ Կրթական միջավայրի և սովորողների գենետիկական նախադրյալներով պայմանավորված հարմարումը կարող է լինել երկուստեք ներգործությամբ։ Մի կողմից սովորողների գենետիկական նախադրյալներով պայմանավորված հարմարման մեխանիզմներով է ձևավորվում կրթական միջավայրը՝ բարոյահոգեբանական մթնոլորտով և սովորողների միջանձնային հարաբերություններով։ Մյուս կողմից կրթական միջավայրը ներազդելով կարող է հանգեցնել սովորողների ապահարմարմանը։ Ապահարմարումը կրթական միջավայրում հանգեցնում է սովորողների արդյունավետ ուսումնառության խաթարման։ Ուսուցչի գերակա խնդիրն է պլանավորել դասը՝ հիմք ընդունելով սովորողների գենետիկական նախադրյալները և նպաստավոր կրթական միջավայր ձևավորելով հարմարման համար։
Հիմնախնդիրը: Սովորողների զարգացման կենսաբանական և պատմամշակութային ծրագրերի զուգակցմամբ է պայմանավորված կրթական միջավայրում նրա հարմարվելու հնարավորությունը։ Կրթական միջավայրում ուսուցիչը պետք է հաշվի առնի սովորողների գենետիկական նախադրյալները և ձևավորի այդ հնարավորությունների դրսևորման սահմանները (ռեակցիայի նորմա), բովանդակությունը, ձևերը։
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն: Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտություններն իրականացվել են մանկավարժության երիտասարդ գիտաճյուղերի՝ մանկավարժական մարդաբանության, մանկավարժական աքսիոլոգիայի, մանկավարժական ախտորոշման, մանկավարժական վալեոլոգիայի շրջանակներում։ Վերլուծելով և համադրելով տարբեր մոտեցումներն ու կարծիքները՝ կարել է ասել, որ ձևավորվել են հիմնականում երկու հայեցակարգային մոտեցումներ՝ 1. անտրոպոցենտրիկ, 2. էկոցենտրիկ, որոնք մարդու կենսաբանական և պատմամշակութային ծրագրերի համադրելիությունը միջավայրում դիտարկում են բնություն-մարդ-կրթություն-մշակույթ համակարգի բաղադրիչներից մեկի գերակայությամբ [2, 132]։
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել սովորողների գենետիկական նախադրյալների կարևորությունը կրթական միջավայրում հարմարվելու ընթացքում։
References
Օգտագործված գրականության ցանկ
Ալեքսանյան Լ. և ուրիշներ, Ուսուցման ինտերակտիվ մեթոդների տեսություն և պրակտիկա, Երևան, 2004:
Հարությունյան Ն. Կ., Ղազարյան Ա. Փ., Ղուկասյան Լ. Հ., Սոցիալական մանկավարժություն, Երևան, 2017:
Бим-Бад Б.М., Педагогическая антропология, Москва, 2018.
Выготский Л.С., Мышление и речь, Москва, 1999.
Коджаспорова Г.М., Педагогическая антропология, Москва, 2005.
Максакова В.И., Педагогическая антропология, Развития человека как научная проб¬лема, Москва, 2004.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.