ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵԲԿՏ-ԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Ռոբերտ Խաչատրյան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i3.10848

Keywords:

Բանալի բառեր - որակի ապահովում, ԵԲԿՏ գործիքակազմ, ինստիտուցիո-նալ հավատարմագրում, հավատարմագրման գործընթացի հիմնախնդիրներ։

Abstract

Վերջին քսանամյակում ՀՀ բարձրագույն կրթու-թյան համակարգում տեղի ունեցող շարունակական բարեփոխումները հիմնա-կանում պայմանավորված են ոլորտի միջազգայնացմամբ, մասնավորապես՝ Բոլոնիայի գործընթացին անդամակցությամբ և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ) ՀՀ ինտեգրման հանձնառությամբ: ԵԲԿՏ ստեղ-ծումը նպաստեց ազգային (պետական) մակարդակում Բոլոնիայի գործընթացի պահանջներին համահունչ կրթական քաղաքականությունների, ռազմավարու-թյունների մշակմանն ու հետևողական իրականացմանը, օրենսդրական դաշ-տում մեծածավալ փոփոխությունների իրականացմանը՝ այսպիսով նպատակ ունենալով խթանել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի աստիճանական զարգացումն ու հետագա կատարելագործումը։ Հարկ է նշել, որ իրականացվող կրթական բարեփոխումներն ուղղված էին բարձրագույն կրթության կառավար-ման և բովանդակության մշակման նոր մոտեցումների որդեգրմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը, բարձրագույն կրթության որակի և ուսանողակենտ-րոն կրթական միջավայրի ձևավորմանն ու շարունակական բարելավմանը։
Կրթական բարեփոխումների այս համատեքստում ՀՀ բարձրագույն կրթու-թյան համակարգում դեռևս առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի գործունեության շարունակական բարելավումը, կայուն զարգացումը և ԵԲԿՏ-ին ՀՀ լիակատար ինտեգրումը։ Մասնավորապես ներկայումս արդիական են կրթական գործընթացների հաշվետվողականու-թյան ու թափանցիկության բարձրացման, որակավորումների փոխճանաչման, ակադեմիական շարժունության ընդլայնման, որակի ապահովման գործըն-թացների կատարելագործման, բուհերի գործունեության ցուցանիշների չափե-լիության ապահովման և այլ հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչ-պես գլոբալացման մարտահրավերներով և աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներով, այնպես էլ ԵԲԿՏ գործիքակազմի (Որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ), դիպլոմի հավելված, Կրեդիտների կուտակման և փոխանց-ման եվրոպական համակարգ (ԿՓԵՀ), Բարձրագույն կրթության որակի ապա-հովման եվրոպական չափորոշիչներ և ուղենիշներ (ՈԱԵՉՈՒ)) ոչ լիարժեք կի-րառմամբ: Այսպիսով, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման (այսու-հետ՝ ՈԱ) կատարելագործման արդի հիմնախնդիրները շարունակում են տար-բեր հետազոտողների ուսումնասիրության առարկան հանդիսանալ, քանի որ ՈԱ համակարգին ներկայացվող պահանջները բազմաբովանդակ և հարափո-փոխ են՝ պայմանավորված ազգային և միջազգային կրթական դաշտերում տե-ղի ունեցող դինամիկ զարգացումներով։ Հաշվի առնելով վերոնշյալ կրթական խնդիրների հաղթահարման հարցում բուհերի հավատարմագրման առանց-քային նշանակությունը` սույն հոդվածում նաև ներկայացվում են ՀՀ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների 2-րդ շրջափուլի փորձագիտական զեկույցների ուսումնասիրության արդյունքները։

References

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Արցախի պետա-կան համալսարան, Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ. Աշ-խատաժողովի նյութեր, Երևան, «Տնտեսագետ» հրատարակչություն, 2017։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, ՀՀ բու-հերի համակարգային խնդիրները. հավատարմագրում անցած ՄՈՒՀ-երի փորձագի-տական զեկույցների համեմատական վերլուծություն, Երևան, 2018։

Council for Higher Education Accreditation. Accreditation Serving the Public Interest. Washington DC. 2015. p. 2.

European Commission. ECTS User’s Guide. Luxembourg: Publications Office of the European Union. 2015.

European Commission, EACEA, Eurydice, The European Higher Education Area in 2018: Bologna Process Implementation Report. Luxembourg: Publications Office of the European Union. 2018.

European Consortium for Accreditation. Accreditation in the Higher Education Area. 2005. p. 4.

Organisation for Economic Coperation and Development. 2019. Education at a Glance 2019: OECD Indicators. OECD Publishing. Paris.

Downloads

Published

2023-09-13

How to Cite

Խաչատրյան Ռ. (2023). ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵԲԿՏ-ԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 1(3), 22–39. https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i3.10848

Issue

Section

Մանկավարժության տեսություն

Most read articles by the same author(s)