ԳՐՔԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i3.10979Keywords:
Բանալի բառեր - Բիբլիոթերապիա, հերմենևտիկա, ինքնաուսումնասի-րում, կոգնիտիվ ընթերցանություն, ռեցեպտիվ էսթետիկա, ուսուցման գործըն-թաց, մանկավարժական գործընթաց, հաղորդակցում:Abstract
Հոդվածում գրքաբուժության (գործածական են նաև եզրույթի՝ «բիբլիոթերապիա», «ընթերցողական թերապիա», «գրքային թե-րապիա» ձևերը) հնարավորությունները դիտարկվել են որպես ուսուցման գոր-ծընթացին մասնակից սուբյեկտների՝ ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեության նոր ձևաչափեր, որոնցում բացահայտվում են գրքին վերագրող երկ-րորդային գործառույթները (առողջապահպանություն, հուզական, սոցիալա-կան ինտելեկտի ձևավորում, մոտիվացիաների առաջացում և այլն) հիմնական գործառույթների (գիտելիքի փոխանցում, համամարդկային, մշակութային ժա-ռանգության յուրացում և այլն) կողքին: Հաճախ հիմնականների վրա շեշտվե-լով՝ մանկավարժական գործընթացում չեն օգտագործվում կամ անտեսվում են երկրորդային գործառույթները, որոնք ամբողջական մեկնաբանություն են ստացել արվեստի մանկավարժության արտտեխնոլոգիաներից մեկում՝ բիբլիո-թերապիայում: Այնինչ, ուսուցչի և աշակերտի մանկավարժական փոխգործակ-ցության ստեղծագործականությունը խթանող կարևորագույն միջոցը՝ գիրքը, կարող է անհրաժեշտ մանկավարժական ներգործությունների ատաղձ ձևավո-րել՝ նպաստելով սովորողի առողջապահպանությանը, հուզական լիցքաթափ-մանը, վարքի նոր մոդելների ուսումնասիրմանը և այլն, եթե ամբողջական են դիտարկվում դրա ընձեռած հնարավությունները:
Հոդվածում վերլուծվել են նաև գրքաբուժության կազմակերպման առանձ-նահատկությունները: Այն օգտակար կլինի ուսուցիչների համար՝ ինքնա-կրթվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու տեսանկյունից, ինչ-պես նաև սովորողների համար՝ հաղորդակցման, վարքի շտկման կարիքի և այլ դեպքերում:
Արվեստի մանկավարժության այս հետաքրքիր արտտեխնոլոգիան կօգնի ուսուցչին ուսուցման գործընթացում առավել ընդգրկված դարձնել սովորողին, գրքի դերը նրա համար կարևորել ոչ միայն որպես գիտելիքի աղբյուրի, այլև որ-պես հոգևոր, մտավոր տարածքի ընդլայնման և առողջության պահպանման միջոցի տեսանկյունից:
References
Բորև Յու., Գեղագիտություն, Երևան, Հայաստան, 1982, 512 էջ:
Քալանթարյան Ժ., Քննադատությունը իբրև գործնական գրականագիտություն, Ուս. ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 290 էջ:
Քալանթարյան Ժ., Դիտանկյուն, Գրականագիտական հոդվածների ժողովածու, «Արմավ» հրատարակչություն, 2015, 307 էջ:
Борецка И., Библиотерапия, Лекции, Гродно, ГрГУ, 2007, 100 с.
Дрешер Ю.Н., Библиотерапия. Учебное пособие, М., ФАИР, 2007, 560 с.
Оганесян Н.Т., Библиотерапия: Самоактуализация психических состояний через поэзию, М., 2002, 271 с.
Осипова А.А., Общая психокоррекция. Учебное пособие, М., ТЦ Сфера, 2002, 512 с. – https://psyera.ru/2422/biblioterapiya.
http://www.vashpsixolog.ru/self-regulation/89-ways-sel/323-bibliotherapy.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.