ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

  • Մերի Ավետիսյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i1.186

Բանալի բառեր-:

բարձրագույն կրթություն, ներքին վերահսկողություն, համալսարանական քոլեջ, ակադեմիական ազատություն, Բոլոնիայի գործընթաց, վարկային համակարգ

Ամփոփում

Այս հոդվածը ուսումնասիրում  է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համակարգերը` հաշվի առնելով դրանցում ավանդական և ժամանակակից առանձնահատկությունները, որոնց հիման  վրա դուրս են բերվել  կառավարման, ֆինանսավորման, կառուցվածքային ոլորտներում, բուհ ընդունվելու, ինչպես նաև՝ գնահատման մեթոդների նմանություններն ու տարբերությունները:

Հոդվածում ներկայացված են նաև Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռանկարային զարգացումները՝ կապված կրեդիտային համակարգի ընդունման հետ։

Սույն հետազոտության նպատակն է համեմատական վերլուծության ենթարկել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերը՝  ներկայացնելով դրանց նմանություններն ու տարբերությունները, առավելություններն ու թերությունները:

Համեմատական ​​վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման ոլորտի ձեռքբերումները մեզ հնարավորություն կտան շվեդական բարձրագույն կրթության համակարգի առաջավոր փորձի տեսանկյունից դուրս բերել մեր բարձրագույն կրթության համակարգում կիրառելու հավանականություն ունեցող փորձը և քննել դրա ներդրման հնարավորությունները։

Հեղինակի կենսագրությունը

  • Մերի Ավետիսյան, Երևանի պետական համալսարան

    Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-07-21

Ինչպես մեջբերել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. (2022). Կրթությունը 21-րդ դարում, 4(1), 186-192. https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i1.186

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները